Անի Ամիրաղյանը 73 տեղով առաջադիմել է WTA-ն դասակարգման աղյուսակում
ՍպորտՊրոֆեսիոնալ թենսիստուհիների համաշխահային ասոցացիան՝ WTA-ն փետրվարի 8-ին հրապարակել է դասակարգման համաշխարհային նոր աղյուսակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կանանց մենախաղի վարկանշային ցուցակում 73 տեղով առաջադիմել է ՀՀ թիվ 1 ռակետ Անի Ամիրաղյանը: Այժմ նա զբաղեցնում է 646-րդ հորիզոնականը, նախորդ ՝ 719-րդ տեղի փոխարեն:
Նման առաջընթացը պայմանավորված է Անթալիայում հունվարի 25-31-ն անցկացված GD TENNIS CUP WOMEN’S մրցաշարում հայ թենիսիստուհում գրաված 2-րդ տեղով:
Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը նահանջել է մեկ տեղով եւ այժմ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 43-րդ հորիզոնականը:
Վարկանիշային աղյուսակը շարունակում են գլխավորել Սերենա Ուիլյամսը, Անժելիկա Կերբերն ու Սիմոնա Հալեպը: