Բայրամովը մեղադրել է հայկական կողմին
Միջազգային- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բայրամովը նշել է, թե «Հայաստանի պնդումները լարված հումանիտար իրավիճակի և շրջափակման մասին՝ անհիմն են և հայկական քաղաքական շահարկումների մաս են կազմում»։
Ադրբեջանցի նախարարը հերթական անգամ խեղաթյուրել է փաստերը՝ միաժամանակ հայկական կողմին մեղադրելով «Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումից հրաժարվելու և Լաչինի ճանապարհն, իբր, այլ նպատակներով գործածելու մեջ»։
Նա նաև Արցախի և Հայաստանի իշխանություններին մեղադրել է «ռազմական սադրանքներ իրականացնելու մեջ»։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram