Թայվանում փրկել են մի աղջնակի, որը 60 ժամ Է անցկացրել փլատակների ներքո
ՄիջազգայինԹայվանում փրկարարները Թայնան քաղաքում երկրաշարժից ավերված շենքի փլատակներից կենդանի դուրս են բերել ութամյա մի աղջնակի, որը 60 ժամ Է անցկացրել ավերակների մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
Փետրվարի 8-ին ավելի վաղ թայվանցի փրկարարներին հաջողվել Էր 17-հարկանի շենքի փլատակներից դուրս բերել երկու մարդու: Ինչպես հայտնել են օպերատիվ շտաբում, 40-ամյա տղամարդը եւ տարեց կինը փլատակների տակ անցկացրել են ավելի քան 50 ժամ: Նրանց երկուսին Էլ հոսպիտալացրել են ծանր վիճակում: Թայնան հատուկ մունիցիպալիտետի նույն այդ շենքի ավերակներում մնում են եւս ավելի քան հարյուր տուժածներ:
6,4 մագնիտուդով երկրաշարժը կղզում տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ի գիշերը: Թայնան հատուկ մունիցիպալիտետում ավերվել են մի քանի տասնյակ շինություններ: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Գաոսյուն քաղաքում եւ Պինդունի եւ Ցզյաիի գավառներում, սակայն այնտեղ առանձնապես մեծ վնաս չի պատճառվել:
Զոհվածների ընդհանուր թիվը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, հասել Է 40-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: