Որքան տարածք է վերահսկում Ադրբեջանը Ջերմուկում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Sputnik Արմենիա–ն գրում է. Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի ուղղությամբ անմիջական հսկողության տակ են վերցրել ավելի քան 70 քառ. կմ տարածք, ինչի մասին վկայում են արբանյակային նկարները։
«Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը 2021-2022 թվականներին Հայաստանի տարածքից օկուպացրել է մոտ 150 քառ. կմ, մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի տրամադրում, թե կոնկրետ որ շրջանում որքան տարածք է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ»,– գրում է լրատվամիջոցը՝ հիշեցնելով, որ ՊՆ–ին ուղղված իր հարցմանը, թե արդյոք 2022 թվականի սեպտեմբերից հետո Ադրբեջանը որևէ առաջխաղացում ունեցե՞լ է Ջերմուկի ուղղությամբ, նոր դիրքեր տեղակայե՞լ է այդ հատվածում, և քանի՞ քառ. կմ տարածք է գտնվում Բաքվի վերահսկողության տակ, նախարարությունից պատասխանել են. «2022 թվականի սեպտեմբերից հետո ադրբեջանական կողմը Ջերմուկի ուղղությամբ որևէ առաջխաղացում չի ունեցել»:
Ավելին՝ այստեղ