Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
Քաղաքականություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Հաստատում եմ, որ պաշտպանության նախարարի՝ Կիպրոսի Հանրապետություն նախատեսված այցը հետաձգվել է», - ասել է Թորոսյանը։
Պատճառների մասին նա չնշեց։
Նշենք, որ Կիպրոսի կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոյի տարածած հաղորդագրության համաձայն՝ այցը հետաձգվել է տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով։
Նշվում է, որ ՀՀ և Կիպրոսի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Միխալիս Յորղալլասն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ըստ Կիպրոսի կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոյի, նշվել է, որ այցը կհետաձգվի «հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառով»։
Բանակցությունները պետք է տեղի ունենային այսօր՝ Նիկոսիայում։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram