«Փյունիկ»-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում
ՍպորտԵրեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամները փետրվարի 8-ին մեկնել են Կիպրոս՝ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնելու Այա Նապայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակումբի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, թիմի հավաքի ընթացքում նախատեսվում է 4 ընկերական հանդիպում, որոնցից առաջինը կկայանա փ ետրվարի 9-ին՝ «Շախտյոր Սալիգորսկ»-ի հետ:
Սարգիս Հովսեփյանի սաները միանգամից երկու ստուգողական հանդիպում կացնկացնեն փետրվարի 15-ին՝ «Դնեպր Չերկաս»-ի և «Ախնա»-ի հետ: «Փյունիկ»-ի վերջին մրցակիցը կլինի «Վոլգան», որի հետ թիմն ուժերը կչափի փետրվարի 21-ին: