Թուրքիայից փախստականներին տեղափոխող երկու նավակ է խորտակվել
Ուշադրության կենտրոնումԵվրոպա անցնել ցանկացող փախստականների երկու նավակ է խորտակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Իզմիրի Դիլիքլի գավառի ափերը ողողող Էգեյան ծովում փախստականների նավի խորտակման հետևանքով 11 փախստական զոհվել է, 3-ը` փրկվել:
Մյուս պատահարը տեղի է ունեցել Էդրեմիթ ծովածոցում: Այստեղ զոհվել է 22 մարդ, իսկ 4-ը փրկվել են: Հաղորդվում է, որ շուրջ մեկ տասնյակ փախստականներ, ովքեր նավի վրա են եղել, այս պահին անհետ կորած են: