Wildberries-ը թանկացնում է ապրանքները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր լուր տարածվեց, որ վաղը «Փեթակի», «Առինջ մոլի» եւ մյուս առեւտրի կենտրոնների աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա անել կառավարության մոտ, քանի որ մարդիկ նախընտրում են ապրանքներ պատվիրել Wildberries-ից եւ իրենց ապրանքները չեն վաճառվում:
Քիչ առաջ Wildberries ընկերությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ իրենց ապրանքները թանկանում են:
«Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով կատալոգի ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Սխալը շտկվել է կայքում և հիմնական բջջային կապի համակարգերում: Աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում։ Ընկերության համար կարևոր է տեղական բիզնեսի կարծիքը, և մեր ռազմավարության մեջ մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել տեղական համայնքների ցանկությունները և բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան:
Wildberries-ը շարունակում է իր հարթակը տրամադրել հայկական արտադրության ապրանքների վաճառքի համար։ Այսպիսով, 2023 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից իրացվել է 4,5 մլրդ դրամի արտադրանք»։