Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


Արցախի ազգային վիճակախաղի մասնակիցները ստացել են իրենց շահումները

Հասարակություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում փետրվարի 8-ին տեղի է ունեցել Արցախի ազգային վիճակախաղի շահումների հանձնման արարողությունը։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ձեռք է բերել 5000 վիճակախաղի տոմս և բաժանել բուհերի ուսանողներին, մարզերի երիտասարդներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի իրացրած 5000 վիճակախաղի տոմսերից 22-ը շահել են, ընդ որում, դրանցից մեկը՝ 1 միլիոն դրամ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Շահումների հանձնման արարողությանը ներկա էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Նա նշել է, որ Արցախի ազգային վիճակախաղ ծրագիրը գործում է արդեն երեք տարի։ Ծրագրի նպատակն է ԼՂՀ-ում աշխատատեղերի, հատկապես կանանց համար աշխատատեղերի ստեղծումը։ «Ուզում եմ հպարտությամբ հայտարարել, որ այս ծրագրով միայն գորգագործության բնագավառում 205 կին է աշխատում։ Այդ 205 կանանց մեծ մասը սպաների կամ զոհված ազատամարտիկների կանայք, մայրեր են։ 2015-ին իրացվել է մոտ 100 հազար վիճակախաղի տոմս, որի արդյունքում ունենք ավելի քան 430 շահող Հայաստանից, ԱՄՆ-ից, ՖրանսիայիÖ , Լիբանանից, Իրանից և բազմաթիվ այլ երկրներից։ Վիճակախաղի տոմսերն իրացվել են մոտ 25 երկրում։ Դրանք հիմնականում սպառվում են բարեկամների խողովակով։ Սա ոչ ավանդական սպառման եղանակ է։ Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում կունենանք նաև վիճակախաղի տոմսերի ուղղակի վաճառք։ Եվ նման միջոցառումները նպաստում են՝ հասարակությանը տեղեկացնելու ծրագրի նպատակների մասին»,- նշել է Արթուր Աղաբեկյանը։

ԼՂՀ փոխվարչապետի տեղեկացմամբ՝ եթե 2013-2014թթ. վիճակախաղի շահումային ֆոնդի մեջ ներառված էին միայն ձեռագործ գորգեր, ապա 2015-ին ընդգրկվել է նաև տակառով թթի օղի. վիճակախաղի շնորհիվ 2,5 տոննայից ավելի թթի օղի է հասնելու մեր հայրենակիցներին։ Մյուս նորամուծությունն Արցախի մեղվաբույծների մեղրի ներկայացումն է։ Անվանական փաթեթավորմամբ 16 մեղվաբույծի մեղրերի հավաքածուն նույնպես ներառված է վիճակախաղի շահումների ցանկում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, խոսելով Արցախի ազգային վիճակախաղի մասին, նշել է, որ Երիտասարդական հիմնադրամի միջոցներով 5000 երիտասարդի ներառելով ծրագրում՝ ցանկացել են իրենց ներդրումն ունենալ Արցախի զարգացման, աշխատատեղերի ստեղծման գործում։ «Այս կերպ մենք փորձել ենք լինել արցախցու կողքին»,- շեշտել է Կարեն Ավագյանը։

Արցախի ազգային վիճակախաղում Երիտասարդական հիմնադրամի իրացրած տոմսերով գրանցվել է նաև մեկ միլիոն դրամի շահում։ Այն բաժին է հասել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բնակիչ Արայիկ Աբազյանին, ով ասում է, որ վիճակախաղի տոմսն իրեն են փոխանցել Իջևանում. «Վիճակախաղով երբեք շահած չկամ։ Ստուգեցի ու անակնկալի եկա։ Մեկ միլիոնը երեխաներիս վրա եմ ծախսելու։ Չորս երեխա ունեմ. աղջիկս ամուսնացած է, տղաս ծառայում է, երկուսը փոքր են»։

Վաչագան Մարկոսյանը նույնպես շահողների թվում է։ Սովորում է Հայկական բժշկական ինստիտուտում։ Շահել է գորգ ու ասում է, որ պահելու է որպես հիշատակ, քանի որ այն իր համար լոկ շահում չէ, այլ ազգային արժեք ներկայացնող ու մեծ խորհուրդ պարունակող մի բան։  

Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին
Ամենադիտված