Ինքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կան Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ) Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօր Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ


Իդրամը բոլորի համար է․ կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյան

Հասարակություն
  • Ամառն ավարտվեց, իսկ ճամփորդությունների շրջանը՝ ոչ․ քանի դեռ եղանակը թույլ է տալիս, գրեթե ամեն շաբաթ/կիրակի փորձում ենք մեր հանգիստը կազմակերպել բնության գրկում։ Մարզեր ճամփորդելիս էլ, իհարկե, օգտվում ենք խանութներից, սրճարաններից կամ ժամանցի վայրերից, և շատ ուրախալի է տեսնել, որ արդեն մի շարք մարզերում հնարավոր է վճարել Իդրամով։ Կնշե՞ք՝  որ մարզերում եք հիմնականում զարգացնում QR-վճարումները։

 

  • Միանգամայն ճիշտ եք նկատել․ Idram&IDBank հավելվածով արդեն հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 17․500 վաճառակետերում․ դրանք խանութներ են, սպասարկման կետեր, այդ թվում՝ ռեստորաններ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, բժշկական կենտրոններ, վառելիքի լիցքավորման կետեր, զվարճանքի վայրեր և մի շարք այլ հաստատություններ։ Կարծում եմ՝ մեր օգտատերերը կհաստատեն, որ այսօր արդեն հնարավոր է առանց գրպանում կամ դրամապանակում անգամ մի դրամ ունենալու օգտվել Հայաստանում առկա գրեթե բոլոր ծառայություններից, կատարել անհրաժեշտ գնումներ թե՛ սննդի, թե՛ հագուստի խանութներից, օգտվել ռեստորաններից և նույնիսկ էլեկտրոնային թեյավճար թողնել։ Սա առաջին հերթին շուրջ 17․500 վաճառակետում վճարման հնարավորություն ունենալու արդյունքն է․ ընդ որում՝ սա պայմանավորված է ոչ միայն մեր աշխատանքով։ Մենք ընդլայնում ենք Իդրամով վճարման հնարավորություն ունեցող վաճառակետերի քանակը նաև մեր օգտատերերի ակտիվ աջակցության շնորհիվ, քանի որ վերջիններս իրենց հերթին հուշում են և՛ մեզ, և՛ այն վաճառակետերին, որոնք դեռ չունեն Իդրամի վճարման հնարավորություն, ապահովել այդ հնարավորությունը։

Նշածս հանգամանքն անչափ ուրախալի է մեզ համար, քանի որ սա իսկապես նշանակում է, որ Իդրամը ոչ միայն ունի Հայաստանում վճարային ամենամեծ ծածկույթը, այլ նաև ամենասիրված վճարային միջոցն է։ Բնականաբար, դա էլ ունի իր պատճառները՝

  • հարմարավետություն,
  • արագություն,
  • ֆինանսաբանկային գործիքների բազմազանություն։

Ինչ վերաբերում է հենց մարզերում տարածվածության աստիճանին, ապա նշեմ, որ Իդրամն արդեն լայնորեն տարածված է գրեթե բոլոր մարզերում․ ամենամեծ ծածկույթը Շիրակում է, հետո Լոռիում, բայց մենք շարունակում ենք աշխատել անխտիր բոլոր մարզերի ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիներն ունենան Իդրամով վճարման էլ ավելի բազմազան կետեր անգամ ամենահեռավոր մարզերում։

 

  • Փաստորեն՝ Դուք շարունակում եք Հայաստանում զարգացնել անկանխիկ վճարումները։ Դեռևս 2020 թվականին Իդրամը հանդես եկավ հետաքրքիր արշավով՝ «Ոչ քեշին»։ Ո՞րն էր արշավի նպատակը, և ի՞նչ եք կարծում՝ Ձեր ջանքերի արդյունքն ինչպիսի՞ն է։

Нет описания.

Нет описания.

  • «Ոչ քեշին» արշավը մեկնարկեցինք 2020-ին, սակայն իրականում շատ ավել վաղ էինք խոսում այն մասին, որ քեշն այլևս ժամանակակից չէ, եթե կա վճարման այնպիսի միջոց, ինչպիսին Իդրամն է։ Իհարկե խոսել «քեշի դեմ», երբ ունես դեռևս մոտ 2000 վաճառակետ, որտեղ կարելի է վճարել Իդրամով, և խոսել այն ժամանակ, երբ այդ կետերի թիվն արդեն շուրջ 17․500 է, համաձայնեք, լիովին տարբեր բաներ են (խմբ․ - ժպտում է)։ Այո, մենք վստահ էինք, որ ապագան անկանխիկ և անհպում վճարումներինն է, որտեղ QR-վճարումներն ունեն իրենց անփոխարինելի դերը, և իսկապես, անհպում վճարելն ավելի հարմար է, քան քեշով կամ անգամ քարտով։ Մեր օգտատերերը լավ կհիշեն «Քեշը ձեռի կեղտ ա», «Հո դու հի՞ն չես», «Քեշը փեշիցդ թափի» և շատ այլ թևավոր դարձած խոսքերը։ Թվում է, թե դրանք պարզապես արտահայտություններ են, բայց նախ մեր հասարակությունը սիրեց այդ պիտակները՝ սթիքերները, և հետո՝ այո՛, մեր արշավը տպավորիչ արդյունք ունեցավ։ Դրա ապացույցն է նաև օրական կտրվածքով կատարվող QR վճարումների քանակը, որը 2020-ի համեմատ աճել է գրեթե  մի քանի տասնյակ անգամ։ 

Нет описания.

Իսկ արշավն ավելի քան արդիական էր հենց 2020-ին, երբ տարածվեց չարաբաստիկ քովիդը, և հարկավոր էր հնարավորինս բացառել թղթադրամների հետ շփումը, որոնք մանրէների և վարակների տարածման հերոսներից են։ Ուստի Իդրամը ոչ միայն ակտիվորեն սկսեց ավելացնել գործընկեր վաճառակետերի թիվը, այլ նաև ընդլայնեց թեյավճար թողնելու ֆունկցիոնալը սննդի բոլոր հնարավոր կետերում,  որպեսզի մեր քաղաքացիներն անգամ թեյավճար թողնելու համար ստիպված չլինեին դիպչել թղթադրամներին։

 

  • Ինչպես նշեցիք՝ ունեք շուրջ 17․500 գործընկեր, որոնք Իդրամով վճարումներ են ընդունում․ սա իսկապես տպավորիչ թիվ է, և այս առումով Իդրամն անխոս առաջատար է։ Ի՞նչ առավելություններ են ստանում Ձեր գործընկեր վաճառակետերը։

 

  • Շուրջ 17․500 վաճառակետ հենց այս պահին է, բայց ամեն օր այդ թիվն աճում է։ Սկսենք նրանից, որ Իդրամի համագործակցությունը ցանկացած վաճառակետի հետ երկուստեք շահավետ է։ Քանի որ Իդրամը Հայաստանում ամենատարածված ֆինանսական հավելվածն է, մենք ունենք ավելի քան մի քանի հարյուր հազար ակտիվ օգտատեր, և բնական է, որ նրանց մեծ մասը գերադասում է վճարում կատարել հենց Իդրամով։ Եթե մի քանի տարի առաջ Իդրամի վաճառքի թիմն էր փորձում ներգրավել նոր վաճառակետեր, ապա հիմա այդ գործընթացը երկկողմանի է։ Շատ դեպքերում վաճառակետերն իրենք են մեզ դիմում «Իդրամ տեղադրելու» խնդրանքով, և հաճախ դրա դրդապատճառը հաճախորդների ցանկությունն է։ Այս առումով ուզում եմ նաև շնորհակալություն ասել մեր հաճախորդներին և գործընկերներին, որոնք, ինչպես և մենք, առաջնորդվում են հաճախորդներին լավագույն փորձառություն ապահովելու և հարմարավետության գաղափարով։ Այս պարագայում վաճառակետերի տեսանկյունից Իդրամով վճարման հնարավորություն ունենալը ոչ միայն իրենց հաճախորդների նկատմամբ լոյալության գործիք է, այլև վաճառքների աճին է ուղղված։ Ինչպես գիտեք՝ 2020 թվականին Իդրամն ու IDBank-ը առաջինը Հայաստանում ներդրեցին Rocket Line թվային ապառիկը, որը «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» սկզբունքով գործող ֆինանսական գործիք է և լայն տարածում է ստանում աշխարհում։ Մի կողմից՝ այն մեր օգտատերերին ազատում է ավելորդ քաշքշուկից, քանի որ իրենց համար Բանկը նախահաստատում է որոշակի սահմանաչափ, և այլևս կարիք չկա փաստաթղթեր ներկայացնելու և երկար սպասելու ապառիկի հաստատմանը։ Մյուս կողմից՝ սա հեղափոխական գործիք է վաճառակետերի համար, քանի որ Rocket Line-ով վճարումը տեխնիկապես ոչնչով չի տարբերվում Իդրամով սովորական վճարումից, իսկ հաճախորդը ընդամենը երկու-երեք լրացուցիչ հպում է անում և ակնթարթային գնում կատարում։

Փաստացի Rocket Line թվային ապառիկը գործում է բոլոր 17․500 վաճառակետերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն։ Իսկ եթե վաճառակետն ընտրում է մեզ հետ համագործակցության Rocket Line 0% տարբերակը, ապա սա վաճառքների լրացուցիչ մեծ խթան է հանդիսանում, քանի որ հաճախորդները հնարավորություն են ստանում գնել ապրանքը հենց այդ պահին՝ վճարելով մինչև 12 ամսում ճիշտ նույն գինը և ոչ մի լումա ավել։ Այս պահին այդպիսի վաճառակետերի թիվը շուրջ 6000 է։

Ուրախ եմ կիսվել նաև ևս մեկ հետաքրքիր նորությամբ․ մեր օգտատերերն արդեն 2-3 ամիս է՝ ունեն հնարավորություն օգտվելու Rocket Line-ով վճարման մինչև 36 ամսվա տարբերակից։ Ավելի հստակ՝ մինչև 30,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում Rocket Line-ի առավելագույն ժամկետը մինչև 12 ամիս է, 30,000 ՀՀ դրամից մինչև 500,000 ՀՀ դրամ վճարումների դեպքում՝ 24 ամիս, իսկ 500,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների դեպքում առավելագույն ժամկետը արդեն 36 ամիս է։ Այս դեպքում հաճախորդը գնման պահին պարզապես ընտրում է իրեն հարմար ժամկետը և պայմանագրով նախատեսված կարգով վճարումները կատարում է հավասարաչափ մարումների ձևով, որը վաճառակետից կամ հաճախորդից կրկին ավել քայլ չի պահանջում։

Нет описания.

  • Քանի որ խոսեցիք Rocket Line թվային ապառիկի մասին, անդրադառնանք նաև այն հարցին, թե որքանով հեշտ ընդունվեց այս գործիքը մեր հասարակության կողմից։ Ձեր օգտատերերից շատերը վստահաբար ծանոթ չէին Buy now, pay later վճարման ձևաչափին։ Ի՞նչ պատկեր ունեք այսօր, որքանո՞վ է Rocket Line-ը կիրառվում։

 

  • Ինչպես արդեն նշեցի՝ Buy now, pay later ձևաչափն առաջինը Հայաստանում ներկայացրել են IDBank-ն ու Իդրամը։ Իհարկե, սկզբում այն բավականին դժվար ընդունվեց մեր հասարակության կողմից, և համեմատության  համար  պիտի ասենք, որ պրոդուկտի գործարկման առաջին 6 ամսվա համեմատ հաջորդող մեկ տարվա ընթացքում կնքվել էր Rocket Line-ի 7 անգամ ավել պայմանագիր։ Այսինքն՝ հենց այն պահից, երբ մեր օգտատերերն ընդունեցին պրոդուկտը, ավելի ճիշտ՝ հստակ պատկերացում կազմեցին դրա առավելությունների մասին, մենք ունեցանք Rocket Line թվային ապառիկի օգտագործման կտրուկ աճ։ Այսօր արդեն Rocket Line-ը մեր օգտատերերի համար ամենօրյա գործիք է դարձել․ շատերն այն օգտագործում են այն ժամանակ, երբ շտապ գնում է հարկավոր անել, բայց դեռ աշխատավարձին մի քանի օր կա, հետո մարում են այն՝ վճարելով ընդամենը այդ մի քանի օրվա տոկոսը, կամ էլ ընդհանրապես տոկոս չեն վճարում Rocket Line 0%-ի դեպքում, շատերը մեծ գնումներ կատարելիս ընտրում են հենց Rocket Line 0%-ով վաճառակետ, կատարում են գնումը և հետո մարում գումարը իրենց ցանկացած գրաֆիկով մինչև 12 ամսում։ Ամեն մեկն օգտագործում է Rocket Line-ն ըստ տվյալ պահի կարիքի՝ հարմարեցված հենց ի՛ր ապրելակերպին։ Պիտի նշեմ, որ պրոդուկտի գործարկումից ի վեր արդեն իսկ կնքվել է շուրջ 2,2 մլն պայմանագիր, այսինքն՝ վերջին 3 տարվա ընթացքում նույնքան անգամ այս գործիքը օգտակար է եղել մեր հաճախորդներին։ Սա լուրջ ցուցանիշ է, և խոսում է այն մասին, որ պրոդուկտը սիրվել է մեր օգտատերերի կողմից։ Մենք էլ, իհարկե, շարունակում ենք զարգացնել Rocket Line-ը՝ այն ավելի հարմար և շահավետ դարձնելով մեր օգտատերերի համար։

 

  • Խոսեցիք հաճախորդների նկատմամբ լոյալության մասին, ուստի մենք չենք կարող շրջանցել նաև Idplus լոյալության հարթակը։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի Իդրամի մյուս ռազմավարական գործընկերոջ պրոդուկտը, և ինչու՞ որոշեցիք համագործակցել։

 

  • Idplus լոյալության հարթակը՝ հավելվածը, թվային դաշտ է տեղափոխել բոլորիս հայտնի բոնուսային քարտերն ու 1100-ից ավելի կետերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, բոնուսային միավորներ է տալիս։ Դրանք ավտոմատ կերպով հավաքվում են տվյալ վաճառակետի թվային բոնուսային քարտի վրա։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե ներբեռնեք Idplus հավելվածը, կտեսնեք, որ այն մեկտեղում է մի շարք առավելություններ։ Ընդ որում՝ հաճախորդից և վաճառակետից ոչ մի լրացուցիչ քայլ չի պահանջվում բոնուսի տրամադրման համար։ Բոլոր գործողությունները ավտոմատացված են, ինչպես Իդրամի, այնպես էլ գործընկերների կողմից մատուցվող բոլոր ծառայությունների պարագայում։

Եվ այսպես, Idplus հարթակի շնորհիվ հաճախորդը կարող է․

  • Ստանալ բոնուսներ և քեշբեքեր 1100-ից ավելի գործընկերների մոտ անհպում QR-վճարումներ կատարելով,
  • Աճուրդում զեղչով վաճառել կուտակած բոնուսները՝ վաճառքից գոյացած գումարը ստանալով Իդրամ դրամապանակին ակնթարթորեն, ինչպես նաև աճուրդով գնել բոնուսներ զեղչերով այլ օգտատերերից, ընդ որում` աճուրդը իրականացվում է հոլանդական աճուրդի ձևաչափով, և իր բոնուսը վաճառելիս զեղչի չափը կարող է որոշել հենց հաճախորդը,
  • Ցանկացած պահի նվիրել կամ ստանալ թվային նվեր-քարտեր՝ առանց վաճառակետ այցելելու, անկախ գտնվելու վայրից և առանց ավելորդ թղթաբանության,
  • Օգտագործել նվեր-քարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելիս ճիշտ այն նույն տրամաբանությամբ, ինչ Իդրամով գնում կատարելիս,
  • Կատարել կոմբո-վճարումներ՝ նվեր-քարտով, բոնուսներով, Idram-ով վճարումը համադրելով Idplus հավելվածում,
  • Հետևել կուտակած բոնուսային միավորներին ու գործարքների ողջ պատմությանը անմիջապես հավելվածում։

Վաճառակետերի համար Idplus-ը ծառայում է որպես լոյալության լրացուցիչ հարթակ։ Idplus-ի միջոցով կարելի է հեշտությամբ կառավարել սեփական ակցիաները և բոնուսային համակարգը, և այս ամենը՝ ընդամենը մեկ թվային հարթակում։ Idplus-ի գործընկեր վաճառակետերը կարող են․

  • Ներդնել բոնուսների և քեշբեքերի հաշվարկման և տրամադրման սեփական մեխանիզմ,
  • Ստեղծել թվային նվեր-քարտեր,
  • Հաճախորդներին առաջարկել ակցիաներ հատուկ պայմաններով՝ ինքնուրույն որոշելով ակցիայի օրը, ժամը, կտրոնի գումարի չափը, կոնկրետ ապրանքատեսակը և այլն,
  • Ուղարկել Push-տեղեկացումներ իրենց հաճախորդներին ակցիաների մասին,
  • Գնահատել սեփական լոյալության ծրագրերի կամ ակցիաների արդյունավետությունը հարթակում պատրաստի հաշվետվությունների միջոցով։

Մի խոսքով` Idplus-ը լոյալության ունիվերսալ հարթակ է, որը հավասարապես օգտակար ու շահավետ է թե՛ գործընկեր վաճառակետերի, թե՛ նրանց հաճախորդների համար։

Ի դեպ, մի ուրախալի լուրով կիսվեմ՝ Idplus հարթակում արդեն հնարավոր է ձեռք բերել և նվիրել վառելիքի լիցքավորման քարտեր, որոնց միջոցով հնարավոր կլինի գնել վառելիք էլ ավելի շահավետ պայմաններով, մասնավորապես՝ խնայելով վառելիքի գնի 2-4%-ը։ Քարտի թե՛ գնումը, թե՛ դրանով վճարումը վայրկյանների հարց է․ ծառայությունն առայժմ հասանելի է RAN Oil-ի բոլոր կետերում, վստահ ենք, որ շուտով մեզ կմիանան նաև այլ գործընկերներ։

  • Փաստորեն՝ ստացվում է, որ ներկայում Իդրամը մեկ հարթակում իր օգտատերերին բազմաթիվ ծառայություններ է առաջարկում՝ խնայելով նրանց ժամանակը և ապահովելով նոր, ժամանակակից փորձառություն։ Ի՞նչ նպատակներ ունի Իդրամն առաջիկայում։

 

  • Թե՛ մեր օգտատերերը, թե՛ գործընկեր կազմակերպությունները, կարծում եմ, վստահ են, որ Իդրամը աճող և մշտապես զարգացող ընկերություն է, որը տրամադրում է ժամանակակից և հարմարավետ ֆինանսական գործիքներ։ 

Դրա ապացույցն է նաև բոլորովին վերջերս ստեղծված Idram Junior հավելվածը մինչև 16 տարեկան երեխաների, պատանիների համար։ Այս նախագիծը խոսում է այն մասին, որ Իդրամը ստանձնում է նաև ֆինանսապես գրագետ սերունդ կրթելու պատասխանատվությունը։ Հավելվածն, իհարկե, սահմանափակ հնարավորություններ ունի, և պատանիներին հնարավորություն է տալիս կատարել վճարումներ շուրջ 17․500 կետերում, փոխանցումներ անել իրենց ընտանիքի անդամներին և լիցքավորել իրենց հեռախոսը։ Այս ֆունկցիոնալը ևս ընդլայնվելու է և սովորեցնելու է նաև խնայել, կառավարել սեփական միջոցները և այլն։ Իհարկե, պիտի նշեմ, որ այս բոլոր գործողությունները մեր կրտսեր օգտատերերը կատարելու են բացառապես իրենց ծնողների վերահսկողությամբ, քանի որ յուրաքանչյուր Idram Junior «կցված» է ծնողի Idram&IDBank հավելվածին:

Եթե ընդհանրացնենք, ապա մեր ռազմավարական գործընկերների հետ կառուցած էկոհամակարգն այս պահին արդեն իսկ թույլ է տալիս պնդել, որ Իդրամը հարմար, արագ, կիրառելի վճարային գործիքների համախումբ է՝ հարթակ, որը մի շարք հարցեր է լուծում իր օգտատերերի և գործընկերների համար։ Մենք աշխատում ենք այս մեծ էկոհամակարգի ընդլայնման, ֆունկցիոնալ հնարավորությունների զարգացման ուղղությամբ, և բաց ենք ցանկացած համագործակցության, նաև՝ շուկայի այլ խաղացողների համար, ինչը, վստահեցնում եմ, կաշխատի միայն win-win ձևաչափով, որովհետև մենք սիրում ենք ասել, որ Իդրամը բոլորի համար է։ 

 

Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԺողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանՓաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված