Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Սպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել Եվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան ԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն


3․500․572 դրամ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»-ին

Հասարակություն

 «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին է նվիրաբերվել 3․500․572 դրամ։ Սա նշանակում է, որ օգոստոս ամսվա ընթացքում Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքերով, երկու ընկերությունների տերմինալներով կատարվել է  3․500․572 հատ վճարում։ 

Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին նաև հաջորդ ամսվա շահառուի անունը։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը կուղղվի «Հայքն աշխարհին» կրթական ծրագրին, որի նպատակն է Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն նախ ստանալ համապատասխան կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։ 

«Արցախի շրջափակման պայմաններում նման ծրագրերի իրականացումը խիստ կարևոր է։ Մենք փորձում ենք ոչ միայն ապահովել երեխաների և պատանիների զբաղվածությունը կրթական որակյալ ծրագրերի միջոցով, այլ նաև կտրել նրանց իրականությունից և զարգացման հեռանկար ապահովել։ Այսօր հնարավոր է, գոնե շարունակել առցանց կրթությունը և երիտասարդների զորեղացումը, ինչն էլ անում ենք շնորհիվ նաև աջակից կառույցների և կազմակերպությունների։ Այս տեսանկյունից անչափ կարևորում ենք հատկապես «Մի դրամի ուժը» նախաձեռնության մեզ միանալը, քանի որ այսպիսով Իդրամից օգտվող մեր հայրենակիցները նույնպես իրենց ներդրումն են ունենում այս կարևոր առաքելությանը՝ ընդամենը վճարումները Իդրամով կատարելով։ Ձեր կողմից կատարված ամեն վճարում ևս մեկ դրամ է ավելացնելու Արցախում շարունակական կրթությանը և զորեղացմանը։ Անչափ շնորհակալ ենք Իդրամին և ԱյԴի Բանկին «Հայքն աշխարհին» ծրագիրը կարևորելու համար»,- ասում է ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանը։ 

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ծրագրին միանալը պատահական չէ․ «Կրթական նոր տարին մեկնարկել է, և, ցավոք, արցախցի մեր հայրենակիցները ոչ միայն սննդի, օրվա հացի խնդիր ունեն, այլ նաև՝ կրթության։ Բարեգործության միջազգային օրը ուրախ ենք հայտարարել, որ սեպտեմբեր ամսվա մի դրամներն ուղղվելու են  «Հայքն աշխարհին» ծրագրին, որը, չնայած դժվարություններին, արցախցի պատանիների համար նոր հորիզոններ կբացի։  Իսկ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն աջակցել է 25-ից ավելի հիմնադրամների ու ծրագրերի՝ հատկացնելով ավելի քան 138 մլն դրամ», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։  

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքով, առանց մեկ դրամ ավել ծախսելու։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելԵվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՉեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենադիտված