ԿԺԴՀ-ի ռազմանավը ներխուժել է Հարավային Կորեայի տարածքային ջրեր
ՄիջազգայինԿԺԴՀ-ի պարեկային կատերը փետրվարի 8-ին Դեղին ծովում խախտել է Հարավային Կորեայի տարածքային ջրերի սահմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
Պարեկանավը կտրել-անցել է այսպես կոչված «հյուսիսային սահմանազատիչ գիծը», իսկ այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի զինվորականները մի քանի նախազգուշական կրակոց են արձակել, նավը փոխել է ընթացքը դեպի հյուսիս:
Գործակալությունը բերում է Հարավային Կորեայի իշխանությունների ներկայացուցչի հայտարարությունը, որի համաձայն՝ զինվորականները գտնվում են մարտական պատրաստության վիճակում՝ մշտապես ուժեղացնելով հսկողությունը «հյուսիսային սահմանազատիչ գծի» երկայնքով ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերի ամեն տեսակ կասկածելի գործողությունների նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: