Ցուցահանդես՝ նվիրված Արցախի անկախության 32-ամյակին
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի անկախության 32-ամյակը Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում նշվել է Արցախի տեսարժան վայրերն ու կյանքը ներկայացնող նկարների ցուցադրությամբ։ Ներկաները Արցախի թեմի առաջնորդի աղոթքով են սկսել ցուցահանդեսի բացումը։
«Այսօր, իրապես, Արցախը տկար է, կորցրել է իր դիմադրողականությունը, բայց գիտենք, որ մեր հոգին հոժար է, ունի տեսլական, կարող է տեսնել ապագան և ունակ է ճանաչելու հայի ինքնությունը»,- ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Հակոբյանն էլ հորդորել է` օր առաջ ինքնակազմակերպվել, որպեսզի անկախության տոնը նշվի այնպես, ինչպես նշվում էր մինչև 2020 թվականի արյունոտ սեպտեմբերը։