Սեփական տների կարգավիճակի անհապաղ օրինականացում. Դավիթ Խաժակյանի ծրագիրը ինքնակամ տների մասին
TVԵրևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11), խոսել է Երևան քաղաքում առկա ինքնակամ սեփական տների օրինականացման գործընթացից։
«Այն սեփական տները, առանձնատները, որոնք կառուցվել են Երևանում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ինքնակամ եղանակով, պետք է օրինականացվեն անմիջապես քաղաքացու դիմումը տալուց սկսած և մարդ հնարավորորություն ունենա կադաստրի պետական կոմիտեից վերցնելու իր սեփականության վկայականը։ Այս գործընթացը պետք է իրականացնել ոչ թե կադաստրային արժեքը մարդուց գանձելով, այլ անհատույց, հակառակ դեպքում մարդիկ չեն գալու և չեն գրանցելու ինքնակամ կառույցները, շարունակելու են չվճարել գույքահարկ, ինչը առանցքային կարևրություն ունի քաղապետարանի և ընդհանրապես համայնքի համար։Այս ինքնակամ կառույցները սկզբնապես առաջացել են, երբ քաղաքապետարանը բարդ բյուրոկրատական գործընթացներ է իրականացրել սեփական տան շինթույլտվության համար։ Ինքնակամ կառույցները պետք է օրինականացվեն անմիջապես և անհատույց եղանակով։» - նշել է Դավիթ Խաժակյանը իր ծրագրային ուղերձում։
Մանրամասները տեսանյութում