Առևանգված արցախցի երիտասարդների վերաբերյալ Բաքվում որոշում են կայացրել
Հասարակություն
10 օր կալանք, ապա` Ադրբեջանից դուրսբերում. Բաքվում 3 արցախցի երիտասարդների վերաբերյալ որոշում են կայացրել։
«Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը, նրանց անկեղծ զղջումը և դատավարական օրենսդրության պահանջների պահպանումը` կիրառվել է մարդասիրության սկզբունքը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,– նշված է Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանք 3-ն էլ ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 10-օրյա ազատազրկումն ու «Ադրբեջանի տարածքից արտաքսումը»։
Երիտասարդները կկալանավորվեն 10 օրով, ապա նրանց կազատեն ու դուրս կբերեն Ադրբեջանից։ Թե որտեղ և ինչ ճանապարհով, հայտնի չէ