Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Սպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել Եվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան


Այս անգամ պետք է խաչել Բարաբբային. ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 6-րդ). քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից

Հասարակություն

Մասը 5-ը՝ այստեղ.

Որպեսզի իր Հայրենիքում ազգի կողմից ստեղծվող Պետությունը ծառայի իր նպատակին, այն, նախևառաջ, պետք է անվախ լինի: Տարբեր ազգերի տոնական օրացույցում Անկախության հռչակման օրը կարևորագույն տոն է, իսկ Անկախության հռչակագիրը՝ անկյունաքարային փաստաթուղթ:

Նման փաստաթղթերը, բնական է, որ իրենց վրա կրում են տվյալ պատմական ժամանակահատվածի դրոշմը, ոճային առանձնահատկությունները, սակայն նման ստիլիստիկ կամ ընթացիկ «բիժուտերիան» չի կարող շեղել այն փաստից, որ Անկախության հռչակագրերը բովանդակային կերպով պարունակում են երկու, յուրաքանչյուր ազգի համար էքզիստենցիալ հարցերի պատասխաններ` «ով ենք մենք» (անցյալի, արժեհամակարգի և ինքնության ամփոփագիր) և «ինչ ենք ուզում» (ապագայի տեսլական, իղձեր, շահեր):

Այդպիսին է նաև Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որը կանխատեսելիորեն դարձավ հայ ժողովրդի ինքնության ապամոնտաժման օպերացիայի հերթական թիրախը: Գործի դրվեց ողջ զինանոցը` Նուրբ սոփեստությունից մինչև փնթի ու խառը հարվածներ: Իսկ որոշ գնահատականներ պարզապես զավեշտալի են:

Օրինակ, Հռչակագրի տեքստում տեսնել «ԽՍՀ ուրվական»:

Պատկերացնո՞ւմ եք, որ ԱՄՆ նախագահ Բայդենը, որքան էլ վերջերս հաճախ հայտնվում է կոմիկական իրավիճակներում, հանկարծ հայտարարի, որ ԱՄՆ Անկախության հռչակագրում տեսնում է Բրիտանական կայսրության ուրվականը: Կամ Իսրայելի վարչապետը հրապարակավ հարցականի տակ դնի Իսրայել պետության հիմքում ընկած «Աստված Աբրահամին խոստացավ այս երկիրը» նարատիվը:

Պակաս վտանգավոր չէ դիտարկել Անկախության հռչակագրի տեքստը՝ կախված ժողովրդի և Հայրենիքի հաշվին իրականացված անձնական արկածախնդրությունից: Անշուշտ, անձնական սխալները, ձախողումները, դիտավորությունները, որոնք բերել են 2020 թվականի պարտությանը, ազգի և պետության վրա բարդելը նոր հնարք չէ. իշխող ոհմակը հաճախ է հենց այս կերպ մեկնաբանում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան: Սակայն ոչ մեկի մտքով չի անցնում, չէ՞, անուն կպցնել, օրինակ, Կամասուտրային` անհաջող անձնական փորձարկումներից հետո (ներեցեք նման օրինակի համար):

Թե՞ վատ վարչապետին Անկախության հռչակագիրն է խանգարում:

Մեկ այլ կեղտոտ և քայքայիչ թեզ, որով կրկին խարխլում են մեր ազգային ինքնության ֆունդամենտը, անկախության և խաղաղության մեկտեղումն է՝ «եթե չլինի խաղաղություն, ուրեմն չի լինի անկախություն» բանաձևի մեջ: Այս 7 բառանոց կույտի մեջ կանխամտածված ստի հիմքում մարտնչող տգիտության overdose է:

Նախ, առհասարակ, անկախություն ձեռք բերելը, պահպանելը, ամրապնդելը պայքարի արդյունք է, տարբեր ազգերի մոտ երբեմն հարյուրամյակների ջանքերի, ընդվզումների, բողոքների և զինված բախումների հետևանք: Անգամ կայսրությունների փլուզման հետևանքով առաջացող պետությունները ոչ թե խաղաղ գործընթացի, այլ նախորդած բուռն զարգացումների ծնունդ են:

Նույն Հնդկաստանի անկախության համար Մահաթմա Գանդիի կողմից առաջարկված խաղաղ միջոցների ծրագիրը լի էր արյամբ և զոհերով:

Իհարկե, կան մեխանիզմներ, երբ անկախության աստիճանի գիտակցված նվազեցումը փոխարինվում է պաշտպանվածության աստիճանի բարձրացմամբ: Այսպես է միջազգային ռազմաքաղաքական դաշինքներին անդամագրվելու դեպքում: Սակայն այս մեխանիզմն էլ կիրառելի չէ Հայաստանի դեպքում, քանզի մենք արդեն նմանատիպ մի դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամ էինք, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու որևէ հեռանկար և հնարավորություն չունենք: Ուստի ակնհայտ է, որ գործող վարչախումբը, հերթական անգամ միացնելով քարոզչական բլենդերը հայ ժողովրդի ուղեղը խփելու և շիլա սարքելու համար, Հայաստանի անկախության բովանդակությունից հրաժարվելու գործընթաց է իրականացնում՝ Թուրքիային փաստացի «անդամակցելու» համար:

Նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդն ուղղաձիգ, երկոտանի դիրքից հայտնվեց չորքոտանի վիճակում՝ միջազգային քաղաքականության հատակին ընկած: Վերջին 3 տարիների ընթացքում ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու փոխարեն՝ մեզ համոզում են, որ այդ ընկած, չորեքթաթ, տիղմի մեջ թաթախված վիճակը նորմալ է, որ չի կարելի ոտքի կանգնել, գլուխը բարձրացնել, թե չէ՝ «կկրակեն»:

Եթե մենք համակերպվենք գեոպոլիտիկ այս թշվառության, այս համաշխարհային մուրացկանության, այս բոսյակության հետ, մեզ խոստանում են մեկ-մեկ ծեծել, բայց չսպանել, ըստ հավեսի բռնաբարել, բայց կերակրել:

Փաշինյանի կողմից գրեթե բաց կերպով հայ ժողովրդի գլուխը փորձում են մտցնել այն թեզը, որ՝ «եկեք ընկած մնանք, որովհետև ընկածին չեն խփում»:

Այսօր էլ Հայաստանի կողքին երկրագնդի վրա առկա են բազմաթիվ պետություններ, որոնք իրենց պատկերացրած անկախության համար մղում են հետևողական պայքար՝ համառ, նպատակային, երբեմն՝ արյունալի: Իսրայել, Իրան, Ուկրաինա, վերջին օրինակներից` Մալի, Նիգեր, իրենց պաշտպանունակությունը, և ոչ թե խաղաղասիրությունն ամրապնդող Լեհաստան, Բալթյան երկրներ, Ճապոնիա, Անկախության ամրապնդման համար չեզոք կարգավիճակից հրաժարված Ֆինլանդիա, ՆԱՏՕ-ի դուռը թակող Շվեդիա:

Չեմ էլ քննարկում՝ որքանով է մեզնից յուրաքանչյուրը պատրաստ ապրել և երեխա մեծացնել այդ բոմժ կարգավիճակում: Պարզապես արձանագրենք, որ «խաղաղության» անվան տակ մեզ մատուցվող այդ անպատվությունը չի երաշխավորելու անգամ կենսաբանական գոյություն: Քանզի արտաքին աշխարհում ընկածին ոչ միայն խփում են, այլև ուզածիդ պես տշում են, խոշտանգում, վերացնում և անցնում առաջ:

33 տարի առաջ, միլիոնավոր հայեր, թեկուզ մոլիբդենով, տուֆով և ջերմուկով երկիրը պահելու միամիտ պատկերացումներով, ուզում էին անկախ Հայաստան և Արցախյան պայքարի արգանդից ընդունեցին Հայաստանի Հանրապետության ծնունդը: Չար խորհրդավորություն կա այն փաստի մեջ, որ հենց 33 տարի անց այդ նույն ժողովրդին համոզում են խաչել իր զավակին և փրկել վարչապետի աթոռին լղոզված ավազակ Բարաբբային:

Իսկ ժողովուրդը, ով իբր երբեք չի սխալվում, այս անգամ սխալվելու իրավունք պարզապես չունի:

շարունակելի…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ,

«Նուբարաշեն» ՔԿՀ,

27.08.2023թ.

Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելԵվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՉեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Ամենադիտված