Թմրամիջոցների հետքեր՝ ՔՊ-ի գրասենյակի առջև․ Անդրանիկ Թևանյանը հրավիրեց ոստիկանների ուշադրությունը (տեսանյութ)
TV«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նկատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այդ տարածքի գրասենյակի առջեւ թմրամիջոցների օգտագործման հետքեր կան։ Նա մոտեցավ ոստիկաններին ու հայտնեց իր մտահոգությունը։
««ՔՊ»-ի գրասենյակի դիմաց թմրամիջոցների օգտագործման հետքեր կան, թմրանյութեր են շպրտած։ Ինչ արձագանք է ստացել ձեր կողմից այս երեւույթը, չե՞ք կասկածում, որ թմրամիջոցների օգտագործման դեպքեր են եղել, ե՞րբ եք զեկուցելու»,-ոստիկանին հարցրեց Անդրանիկ Թեւանյանը։
Ոստիկանն ասաց՝ ինքն արդեն զեկուցել է։ «1 մլրդ եվրոյից ավելի թմրանյութեր են ներկրվել Հայաստան, եւ մենք դեռ չենք տեսել դատապարտվողներ։ Այս շենքերի վրա թմրամիջոցների տարածման գովազդներ կան, թմրամիջոցների տարածումը դարձել է սպառնալիք, իսկ ոստիկանությունը զբաղված է ցուցարար ցրելով»,-մտահոգություն հայտնեց Անդրանիկ Թեւանյանը։
Նա ոստիկաններին կոչ արեց զբաղվել իրենց բուն գործով՝ թմրանյութերի շրջանառությունը զսպելով։