Երևան-Կապան չվերթի օդանավը չի կարողացել վայրէջք կատարել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան-Կապան չվերթի օդանավն այսօր՝ օգոստոսի 28-ին, նախատեսված չվերթը տեղի չի ունեցել։ Ինքնաթիռը Երևանից օդ է բարձրացել, սակայն վերադարձել է:
«Նովէյր» ավիաընկերությունից NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ պատճառը Կապանում եղանակային պայմաններն են․ «Մառախուղ է եղել, տեսանելիության խնդիր կար»։
Ավիաընկերությունից չնշեցին, թե քանի ուղեւոր էր տեղափոխում օդանավը, սակայն ասացին, որ ուղեւորներին տոմսերի գումարը կվերադարձվի կամ էլ չվերթը կկազմակերպվի այլ օր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի Երևան–Կապան–Երևան չվերթը դարձյալ չէր կայացել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Ավելին՝ այստեղ