Բժիշկները պայքարում են 20 և 26-ամյա երիտասարդների կյանքի համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։
Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 20-ամյա Ավետիք Դ․-ն է։ Նույն հիվանդանոց «ձախ ազդրի պատռած վերք» ախտորոշմամբ ևս 1 քաղաքացի է բերվում։ Վիրավորը Երևանի բնակիչ, 26-ամյա Պետրոս Մ․-ն է։
Ըստ բժիշկների հայտարարության՝ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Ավելին՝ այստեղ