Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

Ադրբեջանի «բնապահպանական» տեռորը և Փաշինյանի անգործությունը

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը քարոզչական հարձակման է անցել բոլոր ուղղություններով, առիթը բաց չի թողնում Հայաստանին և Արցախին մեղադրելու հնարավոր բոլոր մեղքերի մեջ, մինչ փաշինյանական վարչախումբը միտումնավոր մատնվել է անգործության և համառորեն չի պատասխանում Ադրբեջանի մեղադրանքներին։ Այդկերպ, Բաքվին հաջողվում է միջազգային հանրության մոտ առաջ մղել իր կեղծ նարատիվները։ Ամենավտանգավոր ուղղություններից մեկը, որտեղ Ադրբեջանը, ցավոք, լուրջ հաջողություններ է գրանցել, «բնապահպանությունն» է, որն օգտագործելով էլ կեղծ մեղադրանքների տարափ է տեղում հայկական կողմի վրա։ Ընդ որում, տասնամյակներ շարունակ և այժմ էլ Ադրբեջանն է համարվում էկոլոգիան վնասող երկիր։ Զարմանալի չէ, որ հենց բնապահպանությունն էլ պատրվակ դարձավ Ադրբեջանի համար Լաչինի միջանցքը փակելու համար։

Ադրբեջանի լկտիությունն այն աստիճան է հասել, որ պահանջում է Հայաստանից՝ դադարեցնել հանքարդյունաբերությունը Սյունիքում, կանգնեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը, Երասխում մետալուրգիական գործարան չկառուցել, փակել ատոմակայանը, քանի որ դրանք վնասում են իր շրջակա միջավայրը։ Ադրբեջանն այս ամենի համար, որպես հիմք է օգտագործում նաև հայաստանյան ու սփյուռքի էկոակտիվիստների «ահազանգերը»՝ կապված հանքարդյունաբերության առաջ բերած ռիսկերի հետ։ Ադրբեջանական կողմը միջազգային տարբեր հարթակներում այդ «ահազանգերը» խտացված գույներով ներկայացնելու հետ մեկտեղ պնդում է, թե՝ տեսեք, հենց հայերն են խոսում այդ վտանգի մասին։ 

Շաբաթներ առաջ բնապահպանական մի շարք կազմակերպություններ Ադրբեջանից, դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով բնությանը վնաս հասցնելու մեջ։ Թեման շարունակել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել էր միջազգային հանրությանը «Հայաստանի էկոլոգիական տեռորի հետ կապված», ընդ որում մեղադրանքների հիմնական սլաքն ուղղում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահանքային կոմբինատի դեմ՝ նրանց մեղադրելով ծանր մետաղներ պարունակող թափոններ արտանետելու մեջ՝ իբր հայտարարելով, թե աղտոտումն ուղակիորեն ազդում է Ադրբեջանի տարածքում գտնվող Օղչուչայ և Արազ (Արաքս) գետերի վրա, ինչը վտանգում է տարածաշրջանի բնակչության առողջությանը։

Մինչ Հայաստանի դեմ նման քարոզ է իրականացվում, որը, փաստենք, լուրջ հետևանքներ կարող է ունենալ, քանի որ միջազգային հանրությունն առանձնակի զգայուն է այս հարցերում, Ադրբեջանն ինքը շարունակում է աղտոտել շրջակա միջավայրը, վանսել ոչ միայն իր, այլև հարևան երկրների բնակչության առողջությունը։ 2022 թվականի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104–րդ տեղը։ Էկոլոգիական առումով ռիսկեր են պարունակում Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան, հանքարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ հունիսին Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները բողոքի էին դուրս եկել ոսկու հանքի շահագործման դեմ, որի համար թունավոր նյութի ևս մի պոչամբար է կառուցվում։  Բնակիչներն ահազանգում էին, որ թունավոր նյութերն ազդում են իրենց առողջության վրա՝ պատճառ դառնալով հիվանդությունների, սակայն այդ մարդկանց ձայնը լսելու փոխարեն, նրանց դեմ իրավապահները բիրտ ուժ կիրառեցին։

Մինչ այսպես կոչված «հեղափոխությունը» Ադրբեջանը երբեք չի խոսել բնապահպանական խնդիրների մասին՝ գիտակցելով, որ այդ հարցում չի կարողանալու մրցել Հայաստանի հետ, սակայն այսօր, երբ Հայաստանում դաշնակիցներ է գտել՝ ի դեմս փաշինյանական վարչախմբի լռության, անխնա չարաշահում է այդ հարցերը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձկան պես լուռ է, որևէ կերպ չի պատասխանում թշնամու մեղադրանքներին և հոխորտանքներին։

Նարինե Մելիքյան

Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգըԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցումԵրևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրելԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով
Ամենադիտված