Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Սպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել


65-ամյա Քաջարանը գնալով ավելի գեղեցիկ ու հրաշալի կդառնա

Հասարակություն

Нет описания.

Կիրակի՝ օգոստոսի 20-ին Քաջարանում օրը տոնական էր՝ նշվեց քաղաքի հիմնադրման 65-րդ տարեդարձը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ, կոմբինատում՝ կառավարության ներկայացուցիչ Նարեկ  Բաբայանը, գործարար Գարիկ Ղազարյանը, մարզային իշխանության, ուժային կառույցների, հոգեւոր դասի, զինվորականության ներկայացուցիչներ, մարզի համայնքապետեր՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ նախ այցելեցին Քաջարանի հուշահամալիր։

Нет описания.

Нет описания.

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետն  ու Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանան հոգեհանգստի կարգ մատուցեցին։ Այնուհետեւ ծաղկադրման արարողություն տեղի ունեցավ։

Օրվա ընթացքում  պուրակների ու խաղահրապարակների բացվեցին, որոնք կառուցվել են սուբվենցիոն ծրագրերով՝ պետություն-համայնք-ԶՊՄԿ ֆինանսավորմամբ։

Нет описания.

Շիրվանզադեի փողոցում՝ խաղահրապարակ, Լեռնաձոր բնակավայրում, Բակունցի եւ Շահումյան փողոցներում պուրակներ։ Նոր կառուցված խաղահրապարակում պաշտոնյաները իրենց ուժերը չափեցին 11 մետրանոց հարվածաշարում ։

Հաջորդ կանգառը Քաջարանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում էր՝ հանդիսավոր նիստ։

«Որպես քաղաք Քաջարանը 65 տարեկան է, բայց մենք բոլորս գիտենք Քաջարանց գյուղը, որը բավականին հին բնակավայր է եւ հայկական։ Քաջարանը նաեւ դարպասն է Հայաստանի Հանրապետության։ Քաջարանը ցույց է տալիս մեր պետականության կարեւորությունը ու անհրաժեշտությունը, որ պիտի ունենանք հզոր պետություն»,-իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։


Ազգային ժողովի  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը շնորհավորելով քաջարանցիներին՝ ասաց, որ իրեն կիսով չափ քաջարանցի է համարում, քանի որ նրա հայրը տարիներ շարունակ աշխատել է Քաջարանում։«Համոզված եմ՝ տարածքային համաչափ զարգացման ծրագրով առաջիկայում մեր համայնքներն ավելի են զարգանալու։ Մեր նպատակն է, որ համայնքները կամաց-կամաց պակասեցնեն կախվածությունը պետական բյուջեից։ Այսինքն՝ այնքան զարգանան, բիզնեսներ լինեն, տուրիստներ գան, որ համայնքի եկամուտները բավական լինեն բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Нет описания.


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ուրախացնում է քաջարանյան  տարբեր ու բազմաթիվ գույները։  Նա կարեւորեց համայնք-կառավարություն-կոմբինատ համագործակցությունը, քանի որ այդպես ավելի շատ ծրագրեր են իրականացվում։ Նախարարի խոսքով Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային մասը վերջապես հասնում է Քաջարան։ «Առաջիկայում փաստաթղթային,  իրավական մասը կավարտենք ու կսկսենք բուն աշխատանքը, որը լրացուցիչ տնտեսական ակտիվություն կբերի, աշխատատեղերի ու բիզնեսի առումներով՝ ավելի կընդգծի Քաջարանի տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների դերը։ Նման խոշոր տրանսպորտային համակարգը ոչ միայն Սյունիքին է ծառայելու, ոչ միայն  Հայաստան-Իրան կապի օղակ է լինելու , այլեւ ավելի մեծ տրանսպորտային հանգույցի մաս է լինելու, որն իր դրական ազդեցությունը կունենա քաղաքի զարգացման մեջ»,-իր խոսքը եզրափակեց Գնել Սանոսյանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին համոզված է՝ «Քաջարանը գնալով ավելի գեղեցիկ ու հրաշալի կդառնա, եւ կյանքն այստեղ միմիայն կզարգանա»։ Նա հայտարարեց, որ այս տարի մտադիր են  քաղաքում մոտ 1մլրդ դրամի ներդրում անել։ «65 տարին  երեք սերունդների   ու այստեղ ձեւավորված  ընտանիքների, ծնված երեխաների կյանքի պատմություն է: Ձեռքբերումների, նվաճումների ու  կոմբինատի առաջընթացի պատմությունն է սա: Շատ հեշտ  է այս մասին խոսել, քանի որ ասես թե գտնվում ես սեփական տանդ: Դա այդպես էլ կա, քանի որ կոմբինատի ու քաղաքի  ճակատագրերը սերտ միաձուլված են: Եվ այն ամենը, ինչ այժմ մենք անում ենք համայնքի հետ,  ծրագրերն ու ներդրումները մեր համատեղ ուղղու ապացույցներն են»,-մասնավորապես նշեց Ռոման Խուդոլին։

Ի դեպ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենին շնորհվեց Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչում։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շնորհակալ է բոլորին, ովքեր օրը կիսեցին քաջարանցիների հետ, ովքեր միշտ Քաջարան համայնքի ու նրա բնակիչների կողքին են։ «Քաջարանը մեր տունն է ու մեր մեծ ընտանիքը»,-ասում է Մանվել Փարամազյանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքներն ու ապագա ծրագրերը։


Տոնն առանց նվերների չի լինում ու տարբեր ոլորտներ ներկայացնող քաջարանցիներ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի, հուշանվերների,  դրամական պարգեւների:4

Մանվել Փարամազյանն է բոլորին հրավիրում սեղանների շուրջ՝ մի-մի գավաթ  կոնյակով ու գինիով շնորհավորելով քաջերի քաղաքի բնակիչներին։


Открыть фото

Открыть фото
Հանդիսության մասնակիցները հնարավորություն ունեցան  Լեռնաձորում դիտելու «Ցանկապատ» ներկայացումը։

Արմեն Դավթյան



 

«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելԵվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված