Flash tattoo վարսերի վրա. նոր միտում նորաձևության մեջ
LifeԱյս ամռանը լայն տարածում էին գտել մետաղական դաջվածքները կամ Flash tattoo-ները։ Այժմ ձեւավորվել է նոր միտում՝ Flash tattoo վարսերի վրա։

Ավստրալական Scünci ապրանքանիշը, որը զբաղվում է մազերի համար նախատեսված զարդերի եւ աքսեսուարների արտադրությամբ, ներկայացրել է կպչուն դաջվածքներ վարսերի համար։ Դրանք նախատեսված են միայն երկար եւ ուղիղ մազերի համար։


Այս մետաղական դաջվածքներն ունեն շատ հեշտ կիրառություն. կպչուն պիտակը պետք է դնել վարսերի վրա եւ փոքր-ինչ խոնավեցնել։ Ահա եւ վերջ։

Նշենք որ հայտնի աստղերից այս միտումին հետեւում է Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջեները։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Պատրաստեց՝ Յանա