Ամերիկացիներն ամենաժլատ հաճախորդներն են
LifeLife.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ քաղաքացիները ճանաչվել են ավիաընկերությունների ամենաժլատ սպառողները, քանի որ հրաժարվում են վճարել լրացուցիչ ծառայությունների համար։
Expedia-ի անցկացրած սոց․ հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆքաղաքացիների միայն 21 տոկոսն է համաձայնել վճարել մինչև 3 ժամ տևողությամբ թռիչքի ընթացքում լայն նստատեղի համար, և միայն 41 տոկոսը՝ 7-12 ժամի համար։
WiFi-ից օգտվում է ամերիկացիների միայն 15 տոկոսը։
Նրանց թվում շատ են միայն լրացուցիչ սնունդի համար վճարելու պատրաստակամ անձինք։