33-ամյա վարորդը «Գենադի» կոչվող աղբյուրի մոտ բարձրությունից ընկել և կողաշրջվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Գարուշ Ղ.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Քաջարան վարչական շրջանի «Գենադի» կոչվող աղբյուրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևկելի գոտուց, բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևկելի գոտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գարուշ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: