Լուկա Յուրիչիչը «Փյունիկից» տեղափոխվեց «Կլուժ»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկից» տեղափոխվեց ռումինական «Կլուժ», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Լուկա Յուրիչիչը «Փյունիկին» էր միացել 2022 թվականի ամռանը հարավկորեական «Գիմպո» ակումբից:
Յուրիչիչը իր գոլերով օգնեց «Փյունիկին» նախորդ մրցաշրջանի եվրագավաթային ճանապարհի ընթացքում: Խորվաթ հարձակվողը դուբլ գրանցեց Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյուդելանժի» դեմ հաղթական խաղում (4:1): Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլի մեր վերջին գոլը ևս նրա անվան դիմաց է գրանցված («Փյունիկ» 1-2 «Բազել»):
26-ամյա հարձակվողը Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում խփել էր 17 գոլ և կիսել լավագույն ռմբարկուի մրցանակը Յուսուֆ Օտուբանջոյի հետ: Բացի ռմբարկու լինելուց, Լուկան 2 անգամ ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Փյունիկից» հեռանալուց առաջ Լուկա Յուրիչիչը 3 նոր ռեկորդ սահմանեց եվրագավաթների հայկական ակումբների ռմբարկուների շրջանում. ամենաշատ գոլերը (6), անընդմեջ գոլեր (4 խաղ), Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ռմբարկու (4 գոլ):
«Փյունիկում» Յուրիչիչը ընդհանուր անցկացրեց 46 հանդիպում, դարձավ 25 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: