ՌԴ-ում դպրոցական ավտոբուս է վթարվել. տուժել են տասնյակ երեխաներ
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության Պերմի երկրամասում դպրոցական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և վթարվել: Տուժել է 16 մարդ, որից 15 երեխաներ են։ Հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչության մամուլի ծառայությունը։
Հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 1-ին մասով (սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում):
Շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ, չորս տուժածներ հոսպիտալացվել են։ Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 20 մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին, ավտոբուսը տեղափոխում էր 14-ից 17 տարեկան մի խումբ երեխաներ։
Դատաբժշկական քննիչները դեպքի վայրում զննում են, պարզում դեպքի հանգամանքները։