Ոտնաթաթեր չունեցող տղան կարող է դառնալ ֆուտբոլի նոր աստղ (լուսանկարներ)
LifeBlog.1in.am-ը գրում է.
Գաբրիել Մունիսը, ինչպես իր հասակակակից տղաները, ամեն օր դուրս է գալիս փողոց՝ ֆուտբոլ խաղալու: Սակայն, ի տարբերություն իր թիմակից ընկերների, բրազիլացի տղան ոտքեր չունի:
Տղան ծնվել է վերջույթների դեֆիցիտով, որը բժիշկներն անվանում են ապոդիա, ինչը նշանակում է, որ նրա ոտքերն ամբողջությամբ չեն ձևավորվել:
Այդուհանդերձ, նա վաղ մանկությունից քայլել, իսկ ավելի ուշ՝ որոշել է ֆուտբոլ խաղալ:
Նա կրում է պրոթեզներ, սակայն խաղի ընթացքում բոբիկ է խաղում:
Տղային նկատեցին նաև «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում ու անսովոր երեխային հրավիրեցին իսպանական գրանդի ուսումնական ճամբար, որտեղ նա խաղացել է առողջ ֆուտբոլիստների դեմ, գրում է The Sun-ը:
Նրա համառությունը օգնեց հանդիպել իր ֆուտբոլային հերոս Լիոնել Մեսսիի հետ: Գաբրիելը լի է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու վճռականությամբ: