Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր


Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել՝ վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր լրացել է 247-րդ օրն, ինչ ԼՂ բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ, և երկու ամիս է, ինչ վերջիններս զրկված են որևէ տեսակի հումանիտար օգնությունից, այդ թվում՝ բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտության պարագաներից և սննդից։ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է ԼՂ բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ՝ կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, կրթության, սննդի, բավարար կենսամակարդակի, սոցիալտնտեսական և մշակութային իրավունքների։ Հումանիտար ճգնաժամը հատկապես անբարենպաստ ազդեցություն ունի խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների վրա, ինչպիսիք են երեխաները, տարեցները, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն։ Մասնավորապես, շրջափակման մեջ են գտնվում 30000 երեխա, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 20000 տարեց և 60000 կին։
 Շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը դրսևորվում է բնակիչների բնականոն կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես՝
  • Բնակչության կենսամակարդակը խիստ վատթար վիճակում է։ Ս. թ. հունիսի 15- ից մարդասիրական օգնության մատակարարման ամբողջական խափանումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել՝ այդ թվում առաջացնելով սովի և սովամահության վտանգ։ Հատկապես օրհասական իրավիճակում են գտնվում Լեռնային Ղարաբաղի Շուշի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները, քանի որ գտնվում են բացարձակ շրջափակման մեջ՝ ադրբեջանական անցակետի տեղադրման հետևանքով։ Տեղական արտադրության սեզոնային գյուղատնտեսական ապրանքներն Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից և համայնքներից այլևս չեն առաքվում խիտ բնակեցված վայրեր՝ Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ։ Բոլոր մթերային խանութներում արձանագրվել է սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և հիգիենայի պարագաների իսպառ բացակայություն կամ սուղ սակավություն, իսկ վերջիններիս ձեռքբերումը իրականացվում է հսկայական հերթերի միջոցով։             
  • Այս համատեքստում անհրաժեշտ է նաև անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունից դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության տրամադրման անհնարինությանը։ Դեռևս հունիսի 15-ից ադրբեջանական իշխանությունների կողմից հումանիտար օգնության տրամադրման հնարավորության արգելափակման հետևանքով ս.թ. հուլիսի 26-ին հումանիտար օգնությունը, Երևանից հասնելով Սյունիքի Կոռնիձոր գյուղ, կանգնած է մնացել մինչ այժմ։ Ս.թ. հուլիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ ժամանել են Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված, և տեղում ծանոթացել իրավիճակին։                                                                                        
  • Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով շարունակում են աճել նաև ուշագնացության դեպքերը: Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպք է գրանցվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտի բնակիչ Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։                                                                                                                                
  • Լաչինի միջանցքի արգելափակումը բացասաբար է ազդում բնակիչների առողջության պահպանման իրավունքի իրացման վրա՝ հաշվի առնելով բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքները։ Հիվանդների տեղափոխումն ու բժշկական պարագաների փոխադրումն իրականացվում է ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների միջամտությամբ։ Միևնույն ժամանակ, հունիսի 15-ից ադրբեջանական կողմն ամբողջովին արգելափակել է ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնության մատակարարումը՝ հանգեցնելով մարդասիրական իրավիճակի վատթարացման։ Արձանագրվել են դեղորայքների սակավության, իսկ առանձին դեպքերում՝ դեղամիջոցների իսպառ բացակայության դեպքեր։                                                                                                      
  • Միևնույն ժամանակ բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Գրանցվել է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով։                                                                                                                               
  • Վառելիքի սուր սակավության պատճառով հուլիսի 25-ից ի վեր հասարակական տրանսպորտը բացարձակապես չի գործում:                                                                                                                                              
  • Ս.թ. hուլիսի 29-ին արձանագրվել են ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացի ընթացքում հիմնարար խախտումներ ադրբեջանական իշխանությունների կողմից։ Մասնավորապես, Ադրբեջանը Հակարի կամրջի մոտ տեղակայված անցակետից առևանգել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով։ Պաշտպանի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ:                                                                                                                                         
  • Արձանագրվել են նաև էլեկտրամատակարարման խափանումների հետևանքով խմելու ջրի ապահովման հետ կապված հարցեր՝ ազդելով բնակիչներին տրամադրվող ջրի և՛ քանակի, և՛ որակի վրա։ Պաշտպանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ ներկայիս հումանիտար աղետը ադրբեջանական իշխանությունների հայատյացությամբ սնուցվող և բորբոքվող էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության ուղղակի դրսևորումն է, որի վերջնական նպատակն է Լեռնային Ղարաբաղը դատարկել իր բնիկ հայ բնակչությունից՝ վերջիններիս ահաբեկելու, մշտական ֆիզիկական և հոգեբանական հարձակումների և ճնշումների ենթարկելու, նրանց բնականոն կյանքը խաթարելու ու կյանքի անելանելի պայմաններ ստեղծելու միջոցով։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է հրատապությունը՝ րոպե առաջ կանգնեցնելու մարդասիրական աղետի անդառնալի և սաստկացող զարգացումները, ինչպես նաև ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ապահովելու իրական հնարավորություններ մարդասիրական առաքելությունների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ամենօրյա ռեժիմով փաստեր հավաքագրել և վերլուծել ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ և համապարփակ կերպով ներկայացնել մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։ Մեծապես կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների պատշաճ արձագանքն ու հրատապության կարգով գործուն քայլերի ձեռնարկումը»:
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելԵվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն
Ամենադիտված