Wi Fi-ի գաղտնաբա՞ռն է պետք` սեղմիր բանանի վրա.արտասովոր սարքի մասին(լուսանկարներ)
LifeՈրևէ սրճարանում կամ հյուր գնալիս մենք հաճախ հարցնում ենք վայֆայի գաղտնաբարը, որը կարող է բավականին երկար լինել և պարունակել բարդ սիմվոլներ: Հասարակական վայրերում հաճախ փոխում են գաղտնաբառը, որպեսզի օտար մարդիկ չկարողանան օգտվել անվճար ինտերնետից: Այդ պատճառով հաճախ գաղտնաբառը գրում են հատուկ քարտերի վրա:
Որպեսզի գաղտնաբառի բաժանումը չշեղի աշխատակիցներին իրենց հիմնական աշխատանքից, և հաճախորդներին չդնի <<մուրացող>> վիճակի մեջ, դանիացի ինժեներ որոշել է ստեղծել ալտերնատիվ- սարք, որը թույլ է տալիս միանալ անվճար վայֆային` բանանին հպվելու միջոցով:
![]()

Ստեղծված սարքը տալիս է գաղտնաբառը, որը գործում է ութ ժամ: Որպես ուղեղային կենտրոն հանդես է գալիս Raspberry PI-ը, իսկ հպումների փոխանցման համար պատասխանատու է Makey Makey GO ցուցիչը: Ստեղծված սարքը բավականին արդյունավետ է և բարձրացնում է հյուրերի տրամադրությունը: Կարևորը չմոռանալ փոխել բանանը, որպեսզի միշտ թարմ լինի:

![]()