Պուտինն ավելի մեծ պատերազմի՞ է պատրաստվում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները վկայում են այն մասին, որ նա ելք չի փնտրում ուկրաինական պատերազմից, այլ պատրաստվում է ավելի մեծ հակամարտության, ասել է Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը։
Նրա խոսքով, Պուտինը վերջերս Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որը կվերացնի միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ Եվրոպայի խորհուրդը, Ռուսաստանում ռազմական արտակարգ դրություն մտցնելու կամ դադարեցնելու մասին իրազեկելու անհրաժեշտությունը:
Լուբինեցը նշել է, որ այդ օրենսդրական փոփոխությունները թույլ կտան Ռուսաստանի ղեկավարությանը ճնշել ռուսներին՝ առանց հաշվի առնելու միջազգային մարդասիրական իրավունքը.
«Ի՞նչ է դա նշանակում, Ռուսաստանի նախագահը ելք չի փնտրում Ուկրաինայի պատերազմից, այլ պատրաստվում է ավելի մեծի, հավանաբար ՆԱՏՕ-ի երկրների հետ»: