Հայաստանի հավաքականն ԱՊՀ երկրորդ խաղերում 6 մեդալ ունի
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Alphanews.am-ը գրում է.
Հայաստանի ընտրանին ԱՊՀ երկրորդ խաղերում, այս պահի դրությամբ, նվաճել է 6 մեդալ:
Բելառուսի 10-ը քաղաքներում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության թիմը: Նրանք, ընդհանուր առմամբ, ունեն 153 մեդալ, որոնցից 77-ը՝ ոսկե: Երկրորդ տեղում՝ 122 ընդհանուր մեդալով, Բելառուսն է, որոնցից 27-ը ոսկե մեդալներ են, իսկ եռյակը՝ 48 մեդալով, որից 9-ը՝ ոսկե, եզրափակում է Ուզբեկստանը:
Հայաստանի ընտրանին 5-րդն է, ընդհանուր՝ 6 մեդալով:
Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ ունի հրաձիգ Նարե Գաբրիելյանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատ ոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: