Գյումրիում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 10-ին, ժամը 06։40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի պատուհանից: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ա․ Գ․-ն (ծնված 1995 թ.) սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի 2-րդ հարկի նախամուտքի ծածկի կառուցատարրերից (մոտ 3 մ բարձրություն):
Փրկարարները կանխել են Ա․ Գ․-ի ինքնասպանության փորձը (նետվելու պահին) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram