Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին


«Մենք ենք մեր սարերը» գործակալությունն արցախցիների առաջնահերթ կարիքների լուծման հրատապ ծրագրեր է իրականացնում

Ուշադրության կենտրոնում

Արցախի լիակատար պաշարման պայմաններում «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել եւ արդեն սկսել է Արցախի բնակչության առաջնահերթ կենսական կարիքների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր իրականացնել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են գործակալությունից:

Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումների լիակատար արգելափալումը ծանր իրավիճակ է ստեղծել Արցախում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գործակալությունը, համագործակցելով «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հետ, մի շարք ծրագրեր է նախաձեռնել:

«Ընտրվել են այնպիսի ծրագրեր, որոնք հնարավոր է իրականացնել հենց Արցախում՝ տեղական ռեսուրսներով, քանի որ այս պահին դեպի Արցախ որեւէ բեռնափոխադրում չի իրականացվում: Մեր բոլոր այն ծրագրերը, որոնք կապված էին փոխադրումների հետ, այս պահին սառեցված են: Ստեղծված իրավիճակում խնդիրները բազմաթիվ են ու, բնականաբար, մեր գործակալությունը չի կարող ձեռքերը ծալած նստել: Ընդհակառակը՝ մենք որոշել ենք բազմապատկել մեր ջանքերը, եւ ցույց տալ, որ անգամ այսպիսի իրավիճակներում մեր ուժերով շատ բանի կարող ենք հասնել»,- ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր եւ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը:

Ծրագրերից մի քանիսն արդեն մեկնարկել են, մյուսները գտնվում են նախապատրաստական փուլում:

Էլեկտրամոբիլով հղիների եւ հիվանդների՝ հիվանդանոց տեղափոխման ծրագիր: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 27-ին, եւ ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ հարակից գյուղերից արդեն շուրջ 200 հղի կին եւ հիվանդ է տեղափոխվել հիվանդանոցներ: Լիակատար պաշարման հետեւանքով բենզինի ու դիզվառելիքի բացակայությունը բնակչության տեղաշարժի լուրջ դժվարություն է առաջացրել: Այս իրավիճակում հղի կանանց ու առողջական խնդիրներ ունեցողներին ժամանակին հիվանդանոց տեղափոխելը կենսական կարեւորություն ունի:

Թիթեղյա վառարանների տրամադրում սոցիալապես անապահով խմբերին: Այս ծրագիրը նույնպես արդեն մեկնարկել է եւ ենթադրում է վառելափայտի համար նախատեսված թիթեղյա վառարանների պատրաստում եւ տրամադրում անապահով խմբերին: Անցած ձմռանը եւս «Մենք ենք մեր սարեր» գործակալությունը նման ծրագիր է իրականացրել՝ հաշվի առնելով այն, որ հոսանքազրկման եւ գազազրկման պայմաններում այդպիսի վառարանները բնակչության համար առաջնային նշանակություն են ստանում:

«Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագիր: Այն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանմանը: 7-րդ դարի վանական համալիրի եւ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի սոցիալական եւ կրթական ենթակառուցվածքների վերանորոգում: Գյուղը գտնվում է Հակոբավանքի հարեւանությամբ: Ծրագրով նախատեսվում է վերանորոգել Քոլատակ գյուղի դպրոցը եւ համայնքային ենթակայության մի քանի տիրազուրկ տներ՝ կարիքավոր ընտանիքների տրամադրելու համար:

Ամառային ճամբարների կազմակերպման ծրագիր: Այս ծրագրի շրջանակում կազմակերպվել են ինչպես «Մունք» տեխնոդպրոցի ճամբարը, բակային ճամբարներ երեխաների համար, այնպես էլ ուսումնամարզական պարապմունքներ եւ մրցույթներ:

Սոցիալական ճաշարանի ծրագիր: Այն գտնվում է նախապատրաստական փուլում եւ մեկնարկելու է առաջիկա օրերին: Լիակատար պաշարման այս օրերին, երբ հատկապես բնակչության խոցելի խմբերը հայտվել են սնունդ հայթայթելու մեծագույն դժվարության առջեւ, այս ծրագիրը հրատապ կարեւորություն ունի:

Ձիակառքերով բեռնափոխադրումների իրականացում: Բենզինի ու դիզվառելիքի բացակայության հետեւանքով կտրվել է գյուղից քաղաք, քաղաքից գյուղ կապը: Այս իրավիճակում կենսական է ձիակառքերի միջոցով բեռնափոխադրումների իրականացումը: Ծրագիրը դեռեւս գտնվում է նախապատրաստական փուլում եւ կմեկնարկի առաջիկայում:

«Մենք ենք մեր սարերը» գործակալության թիմը շարունակելու է նախաձեռնել եւ գործակալության նվիրատուների աջակցությամբ իրականացնել նոր ծրագրեր, որոնք ուղղված են շուրջ ութ ամիս ադրբեջանական շրջափակման, իսկ հունիսի 15-ից՝ լիակատար պաշարման մեջ ապրող արցախահայության բազմաթիվ խնդիրների մեղմմանը:

Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Չանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր ԱվետիսյանԻրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելԵվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ին
Ամենադիտված