Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան


Ադրբեջանը ցանկանում է Սյունիքը, Սևանը, Երևանը, բայց ուզում է Արցախից հետո․ Հովհաննիսյան

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․

«Լռությունս խախտելու պատճառը....

Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին մեկ հիմնական ձայն է բարձր հնչում` լռության ձայնը: Իր երկու տեսակներով` աղմկոտ ու անաղմուկ: Պատճառները տարբեր են` անզորությունից մինչև դեպրեսիա և այլն: Աղմուկի մեջ էլ առավելապես գերիշխում է ամեն ինչ ասված լինելու ու խոսքի բացարձակ արժեզրկման իրողությունը:

Ես նախընտրում եմ լռության անաղմուկ տեսակը, բայց խեղդող այս ապաթիայի մեջ ուզում եմ խախտել լռությունը` շնորհակալություն հայտնելու համար: Արցախում ապրող արցախցիներին: Ոչ մի բառ ավել եվ ոչ մի բառ պակաս:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ու նրա լիդերը երբեք չեն թաքցրել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ իրենց հավակնությունները: Դրանք տարբեր փուլերում մեզ թվացել են իրատեսական կամ ոչ այնքան, իրական կամ զավեշտալի, պաթոս կամ ռազմատենչ ագրեսիա, բայց դրանք երբևէ թաքուն չեն եղել: Վերջին տարիներին իշխանությունների թուլությունը ու ապաշնորհ քաղաքականությունը մեր կյանքը վերածեցին շարունակվող ու տևող մղձավանջի, որի ամեն հաջորդ օրը ավելի մեծ արհավիրք է բերում, քան նախորդը: Ինչու՞, ու՞մ պատճառով կամ ավելի շատ ում պատճառով, հատկապես որ ժամանակաշրջանի ռազմաքաղաքական էլիտայի սխալների ու քաղաքական սնանկության «շնորհիվ»- սրանք երևի մեկ այլ օրվա կամ շրջափուլի հարցեր են: Արցախի ու արցախցիների համար այս աղետալի ու էքզիստենցիալ խնդիրների առկայության փուլում, երբ իրենք գրեթե միայնակ են բոլորի դեմ կամ առաջ, ուզում եմ առանց պաթոսի, առանց դիմանալու կամ պինդ մնալու մասին անպտուղ տեքստերի, իմ պարզ, մարդկային շնորհակալությունը ուղղել այնտեղ ապրող մարդկանց: Սովորական, դժվարություններ ու զրկանքներ կրող մարդկանց` իրենց վրա այսպիսի բեռ վերցնելու համար:

Ադրբեջանական առավելապաշտական մշտական ձգտումների ու հատկապես վերջին 3 տարում ամենօրյա սպառնալիքների, ստորացումների, մահերի ֆոնին արցախցիներն են իրենց չհանձնվելու շնորհիվ երկարաձգել, թե կուզեք` հետաձգել Հայաստանի ու այստեղ ապրող նրա քաղաքացիների թվացյալ, իսկ ոմանց` իրական անհոգ կյանքը: Այն քաղաքականության ու մարտահրավերների պայմաններում, որոնք կախված են Հայաստանի գլխին, ինչքան շուտ Ադրբեջանը «լուծի» Արցախի հարցերը, այնքան ավելի արագ կանցնի Հայաստանի հարցերը «լուծելուն»: Այնպես, ինչպես սահմանը Ջաբրայիլից կտրուկ տեղափոխվեց Ջերմուկ: Իհարկե, կարելի է անընդհատ խոսել 29800 ք/կմ տարածքի ու դա պաշտպանելու մասին, բայց ունակ չլինել իրականում պաշտպանել այն, այդ տարածքի մի զգալի մասը կարող է օկուպացվել, ինչպես հիմա Հայաստանի մի մասն է այդպես օկուպացված:

Մենք պարտական ենք այնտեղ ապրող ու ապրելու ցանկություն ունեցող սովորական հայ մարդուն, ով անպատմելի ու Հայաստանում ապրողի համար անտանելի չարչարանքների գնով յուրաքանչյուր օր ավելացնում է Հայաստանի հանգիստ ապրելը: Ադրբեջանը ցանկանում է Սյունիքը, Սևանը , Երևանը, բայց ուզում է Արցախից հետո: Սա պատասխան է «Արցախը տանք`հանգիստ ապրենք» քարոզողներին, արցախցիներին օտար համարողներին: Ադրբեջանական անսանձ ու անզսպելի ցանկությունների մասին անգամ Արցախը տվողներն են խոստովանում այս կամ այն կերպ:

Ստեղծված դժվար ու ցավոտ լուծումների (եթե դրանք լուծում կարելի է համարել) իրավիճակում ամենամեծ արժեքն ու փրկությունը Արցախում ապրող մարդն է: Շանս երբևէ կարող է լինել միայն այնտեղ ապրող մարդու դեպքում: Որևէ գեոքաղաքական լուծում կարող է լինել, ծնվել, երբ կամ եթե Արցախում մարդ լինի: Մնացածը հեքիաթ է: Ուզում եմ, որ այս` հոգեբանական ու անգամ ֆիզիկական ցավ պատճառող մղձավանջի մեջ, գոնե ցանկությունս հեքիաթ չլինի:

Հ.Գ. Ես իրավունք չունեմ առաջարկներ անել կամ խորհուրդներ տալ իրենց սոված երեխաների աչքերին նայող ծնողներին, իր ծնողին ուտելիք կամ դեղ հասցնելու ոչ ունակ որդիներին ու դուստրերին: Ես կարող եմ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ իրենք կամա կամ ակամա արել են մինչ այս պահը ու լուռ ընդունել ցանկացած որոշում, որ իրենք կընդունեն: Հասկանալով, որ իրենց ընդունած որոշումը ուղիղ ազդելու է ինձ վրա ու բոլորի վրա»:

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Չանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր ԱվետիսյանԻրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելԵվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ
Ամենադիտված