Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»


Ալիևի ասածը բացահայտ հայտարարություն է ցեղասպանության մասին. Ռուբեն Վարդանյան

Blog

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

 
Կցանկանայի մի քանի կարևոր արձանագրում անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցից:
Ալիևը բացահայտ խոստովանում է, որ իր կյանքի առաքելությունը պատերազմում հաղթելն էր: Սա շատ կարևոր հավաստում է՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը երբեք էլ չի ցանկացել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:

Ալիևն առաջարկում է Արցախի հայերին, որոնք այժմ կազմում են բնակչության 99,9%-ը, դառնալ ազգային փոքրամասնություն կամ հեռանալ: Սա բացահայտ հայտարարություն է ցեղասպանության մասին, որը նա վաղուց ծրագրել է և արդեն իրականացնում է Արցախի շրջափակման միջոցով:

Ալիևը նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է անվանում և կոչ անում «գիտակցել ուժերի հարաբերակցությունը»՝ ակնարկելով, որ իր բանակն ավելի ուժեղ է:
Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս ամենը:

Նախ՝ սրանք ռազմական ագրեսորի խոսքեր են, որը սպառնում է Արցախի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, որը վաղուց մշակում է «Մեծ Թուրանի» նախագիծը, սա պետք է ընկալել որպես սպառնալիք ամբողջ մայրցամաքի անվտանգությանը:

Երկրորդ՝ սրանք դիկտատորի խոսքեր են, որը մարտահրավեր է նետել ամբողջ եվրոպական արժեհամակարգին և միջազգային իրավունքին, քանի որ այդ խոսքերը բխում են ուժով հարցերը լուծելու մտադրությունից՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը և բարոյական նորմերը։

Ադրբեջանը պատերազմի միջոցով չի կարողացել հասնել կապիտուլյացիայի. արցախցիները ապրել են և շարունակելու են ապրել իրենց հողում: Նույնիսկ նման դաժան փորձությունից հետո արցախահայության մեծ մասը վերադարձել է հայրենիք, այդ թվում նրանք, ովքեր պատերազմի ժամանակ կորցրել են իրենց տները: Կապիտուլյացիայի է նման Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, բայց դա ոչ մի կապ չունի Արցախի հետ: Արցախը պայքարել է և շարունակում է պայքարել: Իսկ Հայաստանի հայերը պետք է հասկանան, որ Արցախը պայքարում է ոչ միայն իր, այլ նաև Հայաստանի պետականության համար: Եթե Ալիևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը «կապիտուլյացիայի ակտ» է համարում, ապա ցանկացած խաղաղության պայմանագիր Ադրբեջանի ձեռքում դառնալու է գործիք՝ Արցախի հարցը «փակելու» և Հայաստանը թիրախավորելու համար:

Միևնույն ժամանակ աշխարհը պետք է հասկանա, որ Արցախի խնդիրը սննդի համար պայքարը չէ: Այն ոչ թե լոկալ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական մասշտաբ ունի: Սա մի ժողովրդի պայքար է հանուն անկախության, որի համար այն արդեն շատ բարձր գին է վճարել: Այն սպառնում է ոչնչացնել մայրցամաքի անվտանգության բարդ համակարգը: Սա մարդկության առնվազն վերջին 100 տարիների բոլոր հումանիտար ձեռքբերումների խարխլում է: Վստահ եմ՝ աշխարհում ոչ ոք չի ուզում, որ ցեղասպանությունը կրկին պատմական պրակտիկա դառնա:

Մի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՊակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է uպառնացել Հնդկաստանին Ինդոս գետի ջրի պատճառովՀրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում, տարհանել են 8 քաղաքացուՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղելԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս
Ամենադիտված