Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Ինձ վատ չեմ զգում, որ աշխատանքներս վաճառում եմ…Անի Հովակը` իրեն քննադատողների մասին և ոչ միայն

Life

Asekose.am-ը գրում է.

Հետաքրքիր, փորձարկումներից երբեք չխուսափող, քննադատություններին միշտ պատրաստ, կյանքի յուրօրինակ ընկալում ունեցող անհատականություն…Ահա այսպիսի տպավորություն կարելի է ստանալ  Անի Հովակի հետ զրույցի ընթացքում:  26-ամյա Անին մասնագիտությամբ երաժիշտ է, բայց շատ է սիրում նկարել, նկարչությունն այն աշխարհն է, որտեղ Անին իրեն լիովին ազատ է զգում: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Անին պատմել է իր նկարների, դրանց ասելիքի, ցուցահանդեսների մասին, անկեղծացել իր բնավորության և քննադատությունների նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

Ես ինձ չեմ համարում արվեստագետ…

Ես ինձ չեմ համարում արվեստագետ, ես պարզապես արվեստասեր մարդ եմ, ով անում է այն, ինչն իր սրտին մոտ է: Մասնագիտությամբ երաժիշտ եմ, սովորել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում և հիմա էլ «Հովեր» երգչախմբի անդամ եմ, նվագում եմ «Զանգակներ» խմբում: Նկարելու շնորհն ինձ համար բացահայտել եմ ընդամենը 4 տարի առաջ, կարող եմ ասել, որ որոշեցի ու սկսեցի նկարել: Այժմ մեծ մասամբ անում եմ կոլաժներ, թեև գրաֆիկական աշխատանքներ նույնպես ունեմ:

Ամեն ինչ կախված է իմ տրամադրությունից…

Ամեն ինչ կախված է իմ տրամադրությունից, այն հոգեվիճակից, որում այդ պահին գտնվում եմ: Ինձ համար կարևոր են զգացմունքները, այն տրամադրությունը, որն այդ պահին ունեմ, այդ պատճառով էլ ինձ համար կարևոր չէ նյութը, կարևոր է ասելիքը: Բնավորությամբ շատ անհամբեր եմ, ուզում եմ միանգամից պատրաստի տեսնել այն, ինչն արդեն կա իմ մտքում: Երբեմն, իհարկե, անհամբերությունս խանգարում է ինձ թե՛ իմ ստեղծագործության մեջ, թե՛ կյանքում: Մեծ մասամբ սկսելուց առաջ նկարը պատկերացնում եմ արդեն պատրաստի վիճակում: Լինում են դեպքեր, երբ կիսատ եմ թողնում նկարը կամ մի կոլաժ, որն աշխատատար է և պահանջում է նույնիսկ ամիսների աշխատանք, կարող եմ անել մեկ օրում:

Իմ կոլաժներն իմ ներքին աշխարհի դրսևորումներն են… 

Ինչպես ցանկացած նկարչի, այնպես էլ իմ կոլաժներն իմ ներքին աշխարհի դրսևորումներն են, իմ խոստովանությունները նախ և առաջ ինքս իմ առաջ: Կարող եմ ստեղծագործել և՛ լավ, և՛ վատ տրամադրության ժամանակ, կոլաժներս պարզապես իմ ցանկությունների ու զգացմուքների արտահայտությունն են: Ինձ թվում է՝ ես հավասարապես և´ սենտիմենտալ եմ, և´ ուժեղ մարդ: Ընդ որում, ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, իմ ներսում ապրող հակասությունների հետ:

Ինձ ավելի հետաքրքիր են կոպիտոչ կանացի մետաղները

Ես սիրում եմ ստեղծել ձեռքի աշխատանքներ և դրանով զբաղվում եմ շատ վաղուց: Ինձ հետաքրքիր է հատկապես աշխատել այնպիսի իրերի և հումքի հետ, որոնք առաջին հայացքից չէին կարող ծառայել որևէ նպատակի, հատկապես սիրում եմ գործ ունենալ բնական հումքի հետ: Ինձ միշտ հետաքրքիր է եղել՝ պարզ, անպետք նյութը բերել առաջին պլան: Չգիտեմ ինչու՝ հիմա ինձ ավելի հետաքրքիր են պինդ, կոպիտ, ոչ կանացի մետաղները:

Ես չեմ վախենում ընտրել ոչ ստանդարտ ֆորմաներ…

Իմ կոլաժներում գերակշռող դետալը ձուկն է: Ինձ շատ են հարցնում, թե ինչու եմ ընտրել հատապես այդ պատկերը և նույնսիկ զավեշտալի պատասխաններ են իրենք իրենց տալիս: Պարզապես, ես չեմ վախենում ընտրել ոչ ստանդարտ ֆորմաներ, այս գույնն այն գույնի կողքին օգտագործել, ի վերջո՝ ես չեմ վախենում այդքան շատ ձկներ պատկերելուց ու շարունակելու եմ ձկներ պատկերել: Ես սիրում եմ այդ տարածքը: Թող յուրաքանչյուրն ընկալի այդ պատկերն այնպես, ինչպես ինքն է ուզում ու զգում, ի վերջո,  դրանից կան հարցեր, որոնց պետք չէ իրականում պատասխանել: Նույն բանն էլ պիտի ասեմ իմ կոլաժների մասին. դրանց ասելիքը յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր համար:

Ինձ վատ չեմ զգում, որ աշխատանքներս վաճառում եմ…

Ես իմ աշխատանքները վաճառում եմ, շատ դեպքերում նույնիսկ եվրոպացիներ են գնում: Կոլաժներիս գները տատանվում են 25.000-ից մինչև 250.000, գները որոշում եմ ինքս, ու ինձ բոլորովին վատ չեմ զգում, որ դրանք կախվում են տարբեր սրճարաններում վաճառքի համար: Ի վերձո, ես դրանք պատրաստում եմ մեծ սիրով, ու տեսնում եմ, որ դրանք մեծ բավականություն են պատճառում նաև գնորդին:

Արվեստը չի սիրում կաղապարներ… 

Ստեղծագործելիս շատ եմ սիրում երաժշտություն լսել, բայց դա պարտադիր պայման չէ: Իմ դեպքում և, առհասարակ, արվեստում ոչ մի պարտադիր կանոն չկա, չէ՞ որ արվեստը չի սիրում կաղապարներ: Դրա վառ ապացույցը հենց իմ կոլաժներն են, որոնցից շատերին նայելիս նկատում ես, որ շշատերն են շրջանակներից դուրս եկել:

Ցուցահանդեսները հնարավորություն են տալիս առաջին հերթինգնահատված զգալ քեզ օտար մարդկանց կողմից…

Առաջին ցուցահանդեսը եղավ «Նարեկացի» արվեստի միությունում, երբ ես դեռ ընդամենը մի քանի արված աշխատանք ունեի: Երբ ինձ ասացին, որ նայել ու հավանել են աշխատանքներս և պատրաստ են տարածք տրամադրել ցուցահանդեսի համար, ես շատ ոգևորվեցի: Այս իմաստով ես շատ շնորհակալ եմ այդ կենտրոնին՝ առաջին հնարավորություն ընձեռելու համար և նաև ընկերներից, ովքեր շատ օգնեցին ինձ այդ հարցում: Շատ հետաքրքիր զգացողություններ էին, երբ դու ինչ-որ բան ես անում, ու դրանք տանն են, միայն քո ու մտերիմների համար, մեկ էլ հանկարծ դրանք դառնում են բոլորինը: Դրանից հետո եղան ևս մի քանի ցուցահանդեսներ, նույնիսկ հասցրել եմ ցուցահանդես-վաճառքներ ունենալ տարբեր սրճարաններում: Ցուցահանդեսները հնարավորություն են տալիս առաջին հերթին գնահատված զգալ քեզ օտար մարդկանց կողմից, քանի որ ընկերներդ, հարազատներդ, միևնույն է, տեսնում ու գնահատում են գործերդ: Նշեմ, որ փետրվարի 10–ին Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար» ձկնալի ըմպելարանում տեղի է ունենալու իմ կոլաժների ցուցահանդես նվիրված գինեձոն:

Քննադատությանը լավ եմ վերաբերվում…

Իմ դեպքում շատ են լինում քննադատություններ, որովհետև չունեմ նկարչական կրթություն, ընդամենը 26 տարեկան եմ, բայց առողջ քննադատությանը լավ եմ վերաբերվում: Եթե նույնիսկ այդ քննադատություններն ուղղված են ոչ թե իմ նկարների թերություններին, այլ ինձ, միևնույն է, ես հասկանում եմ, որ մարդիկ տարբեր են, որքան մարդ՝ այդքան էլ կարծիք:

Եթե ուզում եմ մի բան անել, անում եմ..

Ես միշտ ամեն ինչ հասցնում եմ: Իրականում ժամանակը ոչ միայն բավարարում է, այլև կարող եմ նոր բաներ նախաձեռնել: Այսինքն՝ եթե ես ուզում եմ անել որևէ բան, ես դա անում եմ, ժամանակը կարողանում եմ ճիշտ ու նպատակահարմար կերպով օգտագործել:

Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում…

Իրականում համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ ասում են, թե վառ գույներ օգտագործող մարդիկ իրենց գույների պես են: Օրինակ՝ նույն դեղինը կարող ես նաև օգտագործել խիստ բարկացած կամ հուզված վիճակներում, և դա կարող է հանգստացնող դեր ունենալ: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, բայց իմ ներքին էությունն այդ գույներով չեմ պայմանավորում: Ես աշխատում եմ ազնիվ ապրել ու չվնասել մարդկանց ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Անի Հովակի ֆեյսբուքյան էջից

Ինչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյան
Ամենադիտված