Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
15 բուժառուի հումանիտար տեղափոխության ժամանակ մեկ մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
՛՛2022թ. դեկտեմբերից, միջազգայնորեն ճանաչված հումանիտար մանդատով, Լ.աչինի միջանցքով տեղափոխվել է 680 բուժառու։ Աշխատում ենք թափանցիկ, երկու կողմերի հետ համագործակցված և նրանց հետ համաձայնեցված։ Այսպես էր նաև այսօր (հուլիսի 29-խմբ.):
Մենք կայցելենք ձերբակալված բուժառուին հնարավորինս շուտ և կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ։ Հորդորում ենք բոլոր որոշում կայացնողներին հարգել այս` բացառապես հումանիտար առաքելությունը՛՛,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետի մոտ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:
Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ՛՛ռազմական հանցագործություններ կատարելու՛՛ համար։