Ինչի՞ց են վախենում տղամարդիկ
LifeShabat.am-ը գրում է.
1. Աղքատության վախ. սա է պատճառը, որ անդադար աշխատում են և «սև օրվա» համար փորձում հնարավորինս շատ գումար տնտեսել:
2. Հիվանդության վախ. ապացուցված է, որ տղամարդկանց մեծամասնությունը վախենում է հիվանդանալուց:
3. Հեղինակությունը կորցնելու վախ. ինչու՞ է նա միշտ պնդում իր տեսակետը, որովեհտև վախենում է կորցնել իշխանությունը կամ հեղինակությունը:
4. Ծիծաղի առարկա դառնալու վախ. տղամարդկանց չափազանց նյարդայնացնում է, երբ ծիծաղի է ենթարկվում նրանց որևէ խոսքը կամ արարքը:
5. Անկարողունակության վախ. վերաբերում է և մասնագիտական տկարությանը և սեռական:
6. Վախ` կայուն հարաբերություններից. պատճառն ամենևին էլ պատասխանատվությունը չէ:
7. Վախ` ուժեղ կանանցից. տղամարդը, ինչպիսին էլ, որ լինի, միևնույն է, ցանկանում է մնալ որպես «ուժեղ» սեռ:
8. Միայնակ մնալու վախ. գուցե հենց այս պատճառով են շատ տղամարդիկ ամուսնանում:
9. Թուլանալու վախ. շատ տղամարդիկ թաքցնում են իրենց զգացմունքայնությունը և խոցելիությունը, քանի որ վախենում են որպես «թույլ» ընկալվել:
10. Վախ, որ իրենց վախերը կբացահայտվեն: