Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Հորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի


Հավատարմության ճանապարհով․ ինչպես Նեստերենկոն հուսալի թիկունք ստեղծեց Զանգեզուրի լեռներում

Հասարակություն

Իգոր Նեստերենկոն շարունակել է Գոմելի մարզից եկած հոր գործը և բուլդոզերիստ է դարձել Զանգեզուրի կոմբինատում, որտեղ աշխատում է 1989 թվականից: Նրա ուժերով բազմաթիվ ճանապարհներ են հարթվել դեպի Սյունիքի և Արցախի սահմանային դիրքեր։

Սյունիքում «Նեստերենկո»-ն արդեն իսկական բնիկ ազգանուն է դարձել, թեև ընդամենը 50 տարի առաջ է հայտնվել այստեղ։ Տեղացիներից քչերը գիտեն Սյունիքի լեռներն այնպես, ինչպես Իգոր Նեստերենկոն։ Իր բուլդոզերով նա տասնյակ կիլոմետր ճանապարհներ է կառուցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կից Քաջարանի հանքում, և ոչ միայն այնտեղ։ 90-ականներից ի վեր նա ճանապարհներ է հարթում դեպի սահմանային դիրքեր ինչպես Սյունիքում, այնպես էլ Արցախում։

«Պատահում է, որ ուրիշներին էլ են ուղարկում, բայց ինձ էլ են հաճախ ուղարկում։ Աշխատել եմ և՛ 3 հազար մետր բարձրության վրա, և՛ ավելի բարձր։ Տեխնիկան ցանկացած բարձրության կհասնի, եթե դրա հետ աշխատել գիտես»,-ասում է Նեստերենկոն։

Նրա հայրը Բելառուսից Զանգեզուրի կոմբինատ է եկել 1971 թվականին։ Հայրենիքում՝ Գոմելշչինայում, կոմբայնավար էր աշխատում Օկտյաբրսկի շրջանի կոլտնտեսություններից մեկում։

«Այնտեղ էլ պատահել է, որ աշխատել է բուլդոզերով, հետո եկել է այստեղ։ Այստեղ էլ ամուսնացել է, մայրս Կապանի շրջանից է։ Հերթագրվել է, նրան բնակարան են տվել, երեխաներն են ծնվել, այդպես էլ մնացել է այստեղ»,-պատմում է Իգորը։

Ներկայիս դպրոցականները կարգին կզարմանային, եթե իմանային, թե Նեստերենկո-կրտսերը դասերից ուր էր փախչում․ ոչ համակարգչային խաղերի սրահ (այն ժամանակ այդպիսիք չկային), ոչ էլ կինո (որը կար), և նույնիս ոչ դրսում խաղալու (կամ թրև գալու)։ Նա աղմկոտ ու փոշոտ հանքն էր գնում։

«Ավտոբուսով էի գնում, երբեմն էլ ոտքով էի բարձրանում։ Այնտեղ բոլորն արդեն ինձ ճանաչում էին, մուտքն էլ այնքան խիստ չէր, որքան հիմա․․․ Գնում էի հանք, հորս մեքենան էի փնտրում։ Հենց գտնում էի, վազում էի մոտը։ Ասում էի․ «Պապ, տուր մի քիչ բուլդոզեր քշեմ»։ Նա էլ թե․ «Քեզ ի՞նչ բուլդոզեր, հետ գնա դպրոց, դասերդ արա»։ Ես էլ ասում էի․ «Դպրոց չեմ ուզում, ինձ քո աշխատանքն է դուր գալիս»,-հիշում է Իգորը։

Հոր համար երջանիկ տարիներ սկսվեցին․ որդին ուզում էր նրանից օրինակ վերցնել և ամեն ինչ «հայրիկի պես» իմանալ։ 8-րդ դասարանի վերջում Իգորն արդեն սովորել էր բուլդոզեր քշել և անգիր գիտեր դրա շարժիչն ու ամբողջ մեքենայի կառուցվածքը։ Բայց երջանկությունը կարճ տևեց․ 1989 թվականին Իգորի հայրը մահացավ։

«Ես այսպես թե այնպես 8-րդ դասարանից դուրս եկա, ուզում էի շուտ սկսել աշխատել։ Գնացի կոմբինատ, բայց ինձ չվերցրին տարիքի պատճառով։ Մի տարի սպասեցի, հետո էլ հայրս մահացավ։ Այդ ժամանակ արդեն համաձայնեցին ինձ ընդունել, որ ընտանիքը պահող լինի»,-պատմում է Իգորը։

Նա Հայաստանից արտագնա աշխատանքի չի մեկնել նույնիսկ այն ժամանակ, երբ կոմբինատը պարապուրդում էր։ Այն ժամանակ՝ 1992-94 թվականներին, բանակում էր ծառայում, իսկ վերադառնալուց հետո շարունակել է աշխատել։

Նեստերենկոները Զանգեզուր են եկել մի քանի ընտանիքով։ Իգորի հորեղբայրներից մեկը հորատանցող էր այն թունելում, որը բացել էին հանքաքարը տեղափոխելու համար (ջարդիչ մեքենայից դեպի աղաց), իսկ հորաքույրը քարհանքի վարչության քարտուղարն էր։

 

«Առհասարակ խորհրդային տարիներին շատ ընտանիքներ ունեինք այլ հանրապետություններից։ Ես ռուսական դպրոց էի գնում, նրանց երեխաների հետ էի սովորում: Հետո բոլորը հեռացան, մեր հարազատները վերադարձան Բելառուս»,-պատմում է Իգորը։

 

Ավագ Նեստերենկոների սերնդի հինգ եղբայրներից և երկու քույրերից ողջ է միայն քույրերից մեկը, Բելառուսում է ապրում։ Այնտեղ այցելելու առիթ չի եղել, ասում է Իգորը։

«Այսինքն մի անգամ գնացել ենք, բայց ես շատ փոքր էի ու ոչինչ չեմ հիշում։ Այ եղբայրս՝ Սերգեյը, արդեն հասուն ժամանակ է գնացել, մի քանի ամիս մնացել է այնտեղ»,-ասում է նա։

Մենք Նեստերենկոյի հետ չենք կարող համեմատվել ոչ միայն Զանգեզուրի լեռները բարձրանալու, ոչ միայն շարժիչի նորոգման և մեքենային ճշգրիտ կառավարման, այլև հայոց լեզվի իմացության հարցում։ Մեր զինանոցում միայն Երևանի բարբառն է, իսկ նա նաև սյունյաց հնչեղ բարբառին է տիրապետում։

«Հայրս, ի դեպ, հայերեն լավ հասկանում էր, բայց խոսելուց քաշվում էր․ մտածում էր՝ մի բան սխալ կասի, ծիծաղելի կլինի։ Հորաքույրս լավ էր խոսում հայերեն։ Իսկ մենք այնպես չէ, որ հայրիկից բելառուսերեն ենք սովորել, բայց մի քիչ գիտենք։ Նա խոսելիս ռուսերեն բառերի արանքում բելառուսերեն էր գցում»,-հիշում է Իգորը։

Նրա եղբայրը՝ Սերգեյը, նույնպես բուլդոզերիստ է դարձել․ տեսնելով, թե որքան լավ է գլուխ հանում մի եղբայրը, մյուսին նույնպես հանք են կանչել։

«Նա ինձնից մի տարի մեծ է, ուղղակի ես ավելի շուտ սկսեցի աշխատել։ Հետո նրան էլ կանչեցին, ես նրան օգնեցի, սովորեցրի, և նա նույնպես սկսեց աշխատել․․․ Սա էլ ձեզ վերնագիր՝ «Բուլդոզերիստների ընտանիքը»,-ժպտում է Նեստերենկո-կրտսերը։

Ճիշտ է՝ այդ «պատվերը» մենք չկատարեցինք․ մեր պատմության վերնագիրը վերցրել ենք Բելառուսի ժողովրդական բանաստեղծ Մաքսիմ Տանկի բանաստեղծությունների գրքից («Անցնելով հավատարմության միջով»)։ Բաց բուլդոզերիստների տոհմը կարող է շարունակվել․ Իգորը երկու դուստր և մեկ որդի ունի։

«Ուշ եմ ամուսնացել, այդ պատճառով մեծ աղջիկս 14 տարեկան է, իսկ տղաս շուտով երեք կդառնա։ Բայց բուլդոզերն արդեն ճանաչում է․ հենց հեռուստացույցով տեսնում է, մատով ձգվում է էկրանի կողմը, ասում է․ «Պապայի տրակտորը»»,-պատմում է Իգորը։

Մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել նրան մեզ հետ զրուցելու համաձայնության համար, որովհետև «բարձունքներ գրավող» ու «պատվավոր բուլդոզերիստ» լինել նա չի սիրում (թեև առիթ եղել է․ մի քանի օր առաջ ԶՊՄԿ-ի աշխատակազմը պարգևատրել է նրան Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ)։

Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Չանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր ԱվետիսյանԻրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելԵվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված