ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ մարդասիրական օգնություն ուղարկելու մասին
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առանձին երկրներ և միջազգային կառույցներ մշակում են Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու տարբերակները։
Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ավիացիայի միջոցով մատակարարումների հնարավորությունը:
«Ինչ վերաբերում է մարդասիրական օգնության մատակարարմանը, ապա, ինչպես հասկանում ենք, ներկայում առանձին երկրներ ու միջազգային կառույցներ մշակում են այդ հարցի լուծման տարբերակները», - ասել է Զախարովան:
Միաժամանակ, դիվանագետը չի հստակեցրել հնարավոր երթուղին։
Դիտարկմանը, թե Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչերին ու պահանջներին Ադրբեջանի արձագանք չկա, Զախարովան նշել է, որ Մոսկվան բոլոր կողմերի հետ աշխատում է ոչ միայն հրապարակային հարթությունում: