Առեղծվածային դեպք Երևանում․ ՀՀ քննչական կոմիտեի 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ Կենտրոնական բանկի շենքերի հարևանությամբ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ՀՀ քննչական կոմիտեի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել։ Նա եղել է ձեռնաշղթայված։
Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների 2-րդ քննչական բաժնի խումբը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Վադիմ Վոլկովն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։