Թուրք-սիրիական սահմանին կուտակվել է 35.000 փախստական
ՄիջազգայինՍիրիան լքող ու Թուրիքայի տարածքում ապաստան փնտրող փախստականների թիվը վերջին 2 օրվա ընթացքում կրկնապատկվել է` հասնելով 35.000-ի:
Ինչպես հայտնում է bbc.com-ը, այս մասին հայտնել է թուրքական Քիլիս քաղաքի քաղաքապետը: Թեև Թուրքիան պատրաստակամություն է հայտնել օգնել փախստականներին, այնուհանդերձ` իշխանությունները դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկել:
Գործակալությունը Հայտնի է, որ նրանք փախչում են հյուսիսային Հալեպ քաղաքից, որտեղ վերջին օրերին Սիրիայի կառավարական բանակի ու գրոհայինների միջև ընթանում են թեժ մարտեր: