«Միկա»-«Ռուսթավի»՝ 1:1
ՍպորտԵրևանի «Միկա»-ն ավարտել է իր առաջին ուսումնամարզական հավաքը Վրաստանում և այսօր կվերադառնա Երևան: Ինչպես տեղեկացնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, երկշաբաթյա հավաքի վերջին օրը Սերգեյ Յուրանի գլխավորած թիմը ստուգողական վերջին հանդիպումն է անցկացրել՝ մրցելով Վրաստանի առաջին խմբի ներկայացուցիչ «Ռուսթավիի» հետ:
Ինչպես նախորդ հանդիպումը «Ցխինվալի» հետ, այս հանդիպումն էլ ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Առաջին կեսում դաշտի տերերը բացել են հաշիվը, իսկ պատասխան գնդակը երկրորդ կեսում խփել է Յարոսլավ Պուզանովը:
«Միկա»-ն մինչև փետրվարի 11-ը կշարունակի մարզվել Երևանում, որից հետո կրկին կմեկնի Վրաստան: