Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Ինչպես են տղամարդիկ հասկանում, որ մտադիր են ամուսնանալ

Life

Կանանց մշտապես հուզում է մի հարց. երբ է տղամարդը կայացնում այդ ճակատագրական և մեզ համար այդքան կարևոր որոշումը` ամուսնության առաջարկ անել կնոջը: Պարզվում է' դա կատարվում է ակնթարթորեն, պահի ազդեցությամբ։ Հենց այդ պահին են նրանք զգում, որ պատրաստ են ամուսնության և որ նրանց պետք ես հենց դու:

Նա կարող է անակնկալ մատուցել

Երբ ես ու Սառան առաջին անգամ հանդիպեցինք, ես նրան պատմեցի, թե որքան եմ միշտ ցանկացել ունենալ իմ ամենասիրած գրքի`«Մեծն Գեթսբիի» առաջին տպագրության օրինակը: Երկու տարի անց՝ մեր հանդիպման երկամյակի օրը, գնացել էինք ռոմանտիկ ընթրիքի, և նա մեծ անակնկալ մատուցեց ինձ` նվիրելով այն գիրքը, որի մասին այդքան երազում էի: Նա այն գտել էր, գումար էր հավաքել և գնել: Ես ցնցված էի. իրոք, անգամ չէի հիշում, որ նրա հետ խոսել էի այդ գրքի մասին: Սակայն նա, փաստորեն, ոչ միայն լսել է, այլև հիշել է ու իրագործել իմ երազանքը: Դրանից մի քանի ամիս անց ես նրան մի հիանալի ամուսնական մատանի գնեցի...

Սուրեն, 31 տ.

Նա երբեք իմ մեջ մեղավորության զգացում չի առաջացրել

Ես տղաների հետ արշավի գնացի: Ուղևորվեցինք լեռներ: Նախորդ ընկերուհիներս հաստատ պատմություն կսարքեին` իմանալով, որ մի քանի օր շարունակ լինելու եմ տղաների ընկերակցությամբ, առանց վերահսկողության: Սակայն նա շատ հանգիստ ու սիրալիր ասաց. «Լավ ժամանակ կանցկացնես», և անհիմն խանդի ոչ մի նշույլ: Առաջին օրը ես լրիվ անջատվեցի: Երկրորդ օրն արդեն սարսափելի կարոտում էի նրան: Ընկերներիս հետ անցկացրած ամեն րոպեի ընթացքում մտածում էի, թե ինչ լավ կլիներ, եթե նա ինձ հետ այստեղ լիներ: Հետո գնացինք ճաշելու, և ես կրկին սկսեցի մտածել, թե ինչ հաճույքով նա կուտեր այս աղցանը: Այն, որ նա այսպես հանգիստ վերաբերվեց իմ մեկնելու փաստին, առանց իմ մեջ մեղավորության զգացում առաջացնելու, ավելի ամրապնդեց ողջ կյանքս նրա հետ անցկացնելու իմ ցանկությունը:

Էրիկ, 26 տ.

Նա հիանալի հիվանդապահուհի է

Ես Գոհարի հետ հանդիպում էի մոտավորապես մեկ տարի, երբ մայրս լուրջ վիրահատության ենթարկվեց և որոշ ժամանակ չէր կարողանում տեղաշարժվել: Մի օր մայրս զանգահարեց և շնորհակալություն հայտնեց ինձ Գոհարիկի համար: Առանց ինձ տեղյակ պահելու՝ Գոհարն արձակուրդ էր վերցրել և գնացել էր մորս օգնելու տան գործերում: Նա լվացք էր արել, նախաճաշ էր պատրաստել, մաքրել էր տունը: Եվ այդ ամենը` ոչ թե որևէ մեկի խնդրանքով, այլ սեփական նախաձեռնությամբ: Երբ մորս հետ հեռախոսազրույցն ավարտվեց, հասկացա, որ Գոհարը հենց այն աղջիկն է, ում հետ ես ցանկանում եմ ընտանիք կազմել։

Տարոն, 29 տ.

Նա կարողանում է վայելել կյանքը

Մենք հանդիպում էինք շուրջ վեց ամիս, երբ ընկերներս մեզ հրավիրեցին կարաոկե բար: Նրանք սիրում են կատակել, և նրանցից մեկը գաղտնի Անիի համար պատվիրեց Վերկա Սերդյուչկայի երգերից մեկը: Կարծում եմ՝ նրանք ցանկանում էին ստուգել ընկերուհուս հումորի զգացումը: Երբ շոումենը հայտարարեց նրա անունը և ապա երգի անվանումը, որը նա պետք է կատարեր, ես սպասում էի, որ նա հիմա կա՛մ կթաքնվի իմ թիկունքում, կա՛մ բեմ դուրս չի գա, քանի որ բնույթով ամաչկոտ է: Սակայն նա ոչ միայն բեմ բարձրացավ, այլև շատ լավ երգեց: Հենց այդ պահին հասկացա, որ ցանկանում եմ ամուսնանալ նրա հետ: Ամուսնությունը ողջ կյանքի համար է, և ինչ-որ մեկի հետ ամուսնանալիս պետք է վստահ լինես, որ նրա հետ ամբողջ կյանքում հետաքրքիր կլինի ապրել:

Անդրեյ, 33 տ.

Նա երբեք չի կորցնում ինքնատիրապետումը

Ես տանել չեմ կարողանում ճանապարհորդությունները. հատկապես ինձ դուր չեն գալիս օդանավակայանները և այնտեղ տիրող խառնաշփոթը: Անցյալ տարի ես և Էմմին որոշեցինք միասին ճամփորդել: Վայրէջք կատարելուց հետո գնացինք մեր պայուսակները վերցնելու... բայց դրանք չկային: Ես խառնվեցի իրար և մեծ աղմուկ բարձրացրի` վախենալով, որ մեր թանկարժեք հանգստի ընթացքում առանց հագուստի ենք լինելու: Պետք է խոստովանեմ, որ այնքան էլ լավ չպահեցի ինձ օդանավակայանի աշխատակցի հետ, ով փորձում էր ինձ օգնել: Միջամտեց Էմմին. նա ինձ նստեցրեց նստարանին և հանգստացրեց` ասելով, որ ամեն ինչ կանի, որ իրավիճակը շտկի: Ես նստեցի և սկսեցի հետևել, թե ինչպես է նա հանգիստ լուծում տալիս բոլոր հարցերին: Երբ տեսա, թե ինչպես է նա իրեն պահում ծայրահեղ իրավիճակում, հասկացա, որ առանց նրա պարզապես չեմ կարող: Մեր հանգստի վերջին օրը ես նրան ամուսնության առաջարկություն արեցի:

Նարեկ, 28 տ.

Նա միշտ ուշադրության կենտրոնում է

Ալիսան և ես մոտ մեկ տարի էր, ինչ հանդիպում էինք, երբ ես նրան հրավիրեցի մեր կորպորատիվ հավաքույթին: Ես զրուցում էի գործընկերներիս հետ, երբ հանկարծ հայացքս ընկավ նրա վրա. բարի մոտ, մի գավաթ գինի ձեռքին, նա իր շուրջն էր հավաքել իմ գործընկերներից մի քանիսին և ինչ-որ հետաքրքիր պատմություն էր պատմում` թափահարելով ձեռքերն ու բարձր ծիծաղելով: Տեսնելով, թե նրա կենսուրախությունը որքան վարակիչ է նույնիսկ անծանոթ շրջապատի համար՝ հասկացա, որ ցանկանում են նրան միշտ տեսնել կողքիս։

Կարեն, 26 տ.

Նա կարողանում է նախաձեռնող լինել

Երբ հանդիպեցի Կարինեին, արդեն անցյալում երկու լուրջ սիրահարվածություն ունեի, սակայն երբեք ամուսնության մասին չէի մտածել: Նույնիսկ մտածում էի, որ երդվյալ ամուրի եմ: Սակայն մի օր եղբորս հետ դուրս էինք եկել շփվելու, և նա հարցրեց, թե ինչն եմ ամենաշատը գնահատում Կարինեի մեջ: Եվ երբ ես սկսեցի թվարկել նրա այն հատկությունները, որոնք ինձ գրավել են, հասկացա, որ ընդհանուր շատ բան ունենք: Նա ամեն ինչ անում է իր սիրած մարդկանց հաճույք պատճառելու համար: Նախկին հարաբերություններում, որպես կանոն, ես էի նախաձեռնություն ցուցաբերում: Սակայն Կարինեի դեպքում այդ ամենը փոխադարձ էր: Նրա ուշադրությունն ու հոգատարությունն ինձ համար մեծ կարևորություն ունեն:

Հակոբ, 35 տ.

Նա տարբերվում է ամբոխից

Ես առանձնապես նորաձևությանը չեմ հետևում. այնքան էլ տեղյակ չեմ` ինչն է համարվում նորաձև կամ ինչ է պետք կրել: Սակայն միշտ նկատում եմ, երբ կինը գեղեցիկ հագուստով է: Երբ ընկերուհուս`Հասմիկի հետ գնացինք նրա ընկերների կազմակերպած հավաքույթին, նրա տեսքը պարզապես ցնցող էր: Ես հասկացա, որ ցանկանում եմ ամուսնանալ նրա հետ, երբ տեսա, թե ինչ հիասքանչ է նա իր վառ վարդագույն զգեստով և յուրահատուկ զարդով: Մյուսների հագին ձանձրալի սև զգեստներ էին, իսկ նա առանձնանում էր բոլորից: Ես վերջնականապես գիտակցեցի, որ նա յուրօրինակ անձնավորություն է, որի հետ հետաքրքիր կլինի ողջ կյանքում։

Դավիթ, 29 տ.

Նա տիրապետում է վիճելու արվեստին

Որպես կանոն, ես տանել չեմ կարողանում վիճաբանությունները, սակայն չեմ էլ պատրաստվում հանձնվել, եթե վստահ եմ, որ ճիշտ եմ: Երբ ընկերուհուս` Գայանեի հետ առաջին անգամ լուրջ վիճեցինք, ես հասկացա, որ ուզում եմ ամուսնանալ նրա հետ: Մենք սկսեցինք տաքանալ, բղավել միմյանց վրա, մեկս մյուսին չէր լսում. լրիվ կորցրել էինք ինքնատիրապետումը: Հետո հանկարծ Գայանեն կանգ առավ: Նա հանգիստ ինձ բացատրեց, որ կռվելով ոչնչի չենք հասնի և որ պետք է նստել ու քննարկել իրավիճակը: Նախ՝ նա ստիպեց, որ պատմեմ, թե ինչն է ինձ անհանգստացնում, այնուհետև՝ պատմեց իր մտահոգությունները: Արդյունքում՝ ես հասկացա, որ վեճը լուծելու ամենալավ տարբերակը խնդիրը քննարկելն է, այլ ոչ թե գոռգոռալը: Սա ինձ զինաթափեց։

Դանիել, 27 տ.

Չկայացած առաջարկներ

Երբ նա որոշում է առաջարկություն անել, սկսում է մտածել` ինչպես կարող է դա ավելի գեղեցիկ մատուցել: Այս երիտասարդները նույնպես այդպիսի մտադրություն են ունեցել, և ահա թե ինչ է ստացվել:

 

Ինչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյան
Ամենադիտված