Արցախցիները բետոնե բլոկներով փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը. «Հրապարակ»
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածում, այս պահին, ակցիա են իրականացնում։ Այդ մասին «Հրապարակին» տեղեկացրել է շարժման հիմնադիր անդամներից Արշակ Աբրահամյանը։
«Տեղը պատահական չէ ընտրված, թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան՝ սոցիալ-տնտեսական ինտեգրում չպետք է թույլ տանք։ Հաջորդ քայլը կլինի առևտուր անելը, իսկ վերջնարդյունքը կլինի Արցախի վերջնական կլանումը Ադրբեջանի կողմից»,- ասել է Աբրահամյանը։
Ճանապարհը արցախցիները փակել են բետոնե բլոկներով:
Նա շեշտել է, որ ստեղծված բլոկադայի պայմաններում պետք է դիմել ցանկացած քայլի՝ թույլ չտալու համար Ադրբեջանի հետ ինտեգրացիան։

