«Ֆեյենորդը» հաստատել է Զախարյանի նկատմամբ հետաքրքրությունը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Alphanews.am-ը գրում է.
Հոլանդական «Ֆեյենորդի» մամուլի ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբը հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանով:
«Չորեքշաբթի օրը «Ֆեյենորդում» լուրեր եղան Արսեն Զախարյանի մասին։ Այո, մեր ակումբը հետևում է նրան, բայց բանակցություններ չի սկսել։ Այս պահին այլ նորություններ չունենք այս խաղացողի մասին», — «Sport24»-ի փոխանցմամբ՝ նշել է «Ֆեյենորդի» մամուլի ծառայությունը։
Հաղորդվում էր, որ «Ֆեյենորդը» կարող է 8 միլիոն եվրոյի առաջարկ անել «Դինամոյին» 20-ամյա կիսապաշտպանի համար, ում պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։