Սամվել Կարապետյանի հանդիպումը եզդիական համայնքի հետ «Ուժեղ Հայաստանի» հայտնվելը խառնեց իշխանության բոլոր հաշվարկները․ Ավետիք Չալաբյան Ահազանգեր ընտրություններից առաջ․ քաղաքացիները հայտնաբերում են իրենց հասցեներում գրանցված անհայտ անձանց Փաշինյանը պարտվեց բանավեճի ընթացքում, կպարտվի նաև ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան» դաշինք Որ քեզ ամեն տեղ խորոված ու խաշու (խաշլամա) են հյուրասիրում, չի նշանակում, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացված է. Մենուա Սողոմոնյան Հունիսի 7-ին՝ ոչ Նիկոլին. կանխենք Հայաստանի վերածումը թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու․ Աննա Կոստանյան Երեկ մենք տեսանք, և ամբողջ Հայաստանը տեսավ, թե որքան անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի հատուկ ուղերձը պետական աշխատողներին Ձևավորվում է ՀՀ ՋՈՒ անձնակազմի պաշտպանության և կիրառման նոր մշակույթ. Փաշինյանը՝ ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկայի մասին Ռուսաստանը սպասում է «3+3» հանդիպմանը Բաքվում կամ Երևանում


«70 տարի պետության կողքին» կարգախոսով է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշում իր ծննդյան օրը

Հասարակություն

«70 տարի պետության կողքին» կարգախոսով է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշում իր ծննդյան օրը։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի խոսքով՝  նույնիսկ այսպիսի պատկառելի տարիքում ընկերությունը շարունակում է կատարելագործվել։

Խուդոլիյն  արդեն 15 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում ու Հայաստանն իր երկրորդ տունն է համարում։ Չնայած հավասարապես սիրում է Հայաստանի բոլոր շրջանները, սակայն խոստովանեց՝ «հեշտ եւ բնական է սիրել երկրի ամենահանքարդյունաբերական մարզը՝ Սյունիքը, համենայնդեպս անձամբ ինձ համար, ով գրեթե ամբողջ մասնագիտական կյանքը աշխատել է արդյունաբերության ոլորտում»։ «Սյունիքը կրում է ոչ միայն Հայաստանի դարավոր պատմությունը, այլեւ արդյունաբերության, գիտության, Հայաստանի ու հայ ժողովրդի զարգացման պատմությունը։ Մետաղների արդյունահանումն ու վերամշակումն այս տարածաշրջանում հազարամյա պատմություն ունի, եւ այստեղ ցուցադրված Կապանի երկրագիտական թանգարանի ցուցանմուշները դրա վառ ապացույցն են»,- ասաց Ռոման Խուդոլիյը։

Հանքարդյունաբերության ժամանակակից զարգացումը սկսվել է 1940 թվականին՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցմամբ։ 1949 թվականին կառուցվել է վերամշակման գործարան, 1952 թվականին գործարանն արտադրել է իր առաջին արտադրանքը եւ առաջին տարում վերամշակել 215 տոննա հանքաքար։ Այժմ սա գործարանի 3,5 օրվա աշխատանքի արդյունքն է:  ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը հիշեցրեց՝  որ ընկերությունը 1966 թվականին արժանացել է Խորհրդային Միության բարձրագույն պետական պարգեւին՝ Լենինի շքանշանին։ ԶՊՄԿ-ի նոր վերածնունդը Ռոման Խուդոլիյը կապեց նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ նրա թիմի հետ։ 2007-2014 թվականներին իրականացված արդյունաբերական հեղափոխությունը՝ բոլոր արտադրական գործընթացների տեխնոլոգիական արդիականացումը, հնարավորություն է տվել հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման նոր մակարդակների հասնել 9 միլիոն տոննա վերամշակումից մինչեւ 20 միլիոն տոննա։

«Վերջերս կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց կայունացնել արտադրությունը, իրականացնել արդիականացման առաջին փուլը, արձանագրել տնտեսական աննախադեպ արդյունքներ: Անցած տարի պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 140 մլրդ դրամ եւ ավելի քան 5 մլրդ սոցիալական եւ ենթակառուցվածքային ծրագրեր տարածաշրջանի զարգացման համար: Մենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը բարձրացրել ենք ռազմավարական նոր մակարդակի՝ ստորագրելով սոցիալական ոլորտում համագործակցության հուշագրեր մարզային եւ քաղաքային իշխանությունների հետ։ Այս հուշագրերից վերջինը երեկ է ստորագրվել Քաջարանի հետ, որը ԶՊՄԿ-ի անմիջական տունն է»,-ասաց Խուդոլիյը։

Վերջինս հպարտ է,  որ  ընկերությունը Հայաստանի եւ Սյունիքի կյանքի կարեւոր մասն է, տնտեսության ողնաշարը, հայկական արդյունաբերության հպարտությունը։

Սյունիքի մարզպետի Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ 70-ամյա ԶՊՄԿ-ն սերնդեսերունդ ձեւավորել է մարզի ողջ սոցիալ- տնտեսական պատկերն ու այսօր  մարզի կյանքը հնարավոր չի պատկերացնել առանց  կոմբինատի։ «Վերջին տարիներին կառավարության հետ ճիշտ ու լավ գործընկերության շնորհիվ ԶՊՄԿ-ն ցույց տվեց, որ կարող է ավելի օգտակար լինել հանրապետությանն ու մասնավորապես մեր մարզին։ Շատ կարեւոր է ճիշտ հիմքով համագործակցությունը, եւ պարոն Խուդոլիյի հետ բազմիցս ենք քննարկել համատեղ ռազմավարության մշակման կարեւորությունը, որպեսզի Սյունիքում հենց կոմբինատի աջակցությամբ կարողանանք զարգացնել նաեւ այլ ոլորտներ»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ  ԶՊՄԿ-ն երրորդն է Չինաստանին ամենաշատ մոլիբդեն մատակարարողներից։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հատկապես վերջին 5 տարիներին մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի Հայաստանը դառնա ներդրումների համար գրավիչ երկիր, եւ արդեն արդյունքներ կան։

«ԶՊՄԿ-ն միայն գործարան չի, այլ մեծ ընտանիք է՝ իր մեծ պատմությամբ, որն իր 7 տասնամյակի  քայլերթով՝ կարծես 7 դարյա պատմություն է կերտել։ Շնորհավորում եմ աշխատավոր քաջարանցուն, ովքեր իրենց կյանքի ամեն օրն ու ակնթարթը կապել ու կապում են կոմբինատի արտադրական յուրաքանչյուր ռիթմի հետ։ Քաջարանը մեր մեծ ընտանիքն է, իսկ կոմբինատը այդ մեծ ընտանիքի ծնողը»,-նշեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Հոբելյանն առանց նվերների չի լինում, ուստի  կոմբինատի 70 լավագույն աշխատակիցներ պարգեւատրվեցին 1 մլն դրամով եւ այլ նվերներով։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին « ԶՊՄԿ-70» մեդալով պարգեւատրեց Ռոման Խուդոլիյը՝  մարզի համար համատեղ արդյունավետ աշխատանքի, համագործակցության եւ ամուր բարեկամության համար։ Մարզպետն էլ իր հերթին շնորհակալագիր եւ անվանական ժամացույց հանձնեց  կոմբինատի  տրանսպորտի դեպարտամենտի հատուկ ծրագրերի բաժնի մեքենավար Իգոր Նեստերենկոյին՝ մարզի ճանապարհաշինության եւ ամրաշինական աշխատանքներին ակտիվ ու նվիրված մասնակցության համար։

Կոմբինատի հոբելյանական տոնակատարությանը մասնակցեցին նաեւ Հայաստանում՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար  Հովհաննես Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Կապան եւ Քաջարան համայնքների, մարզի ուժային կառույցների ղեկավարները, հոգեւոր այրեր, հյուրեր տարբեր կառույցներից։

Բացի համերգային ծրագրերից, ներկաները հնարավորություն ունեցան Կապանի երկրագիտական թանգարանի ներկայացրած ցուցադրությամբ ծանոթանալու Սյունիքում հանքարդյունաբերության ու մետաղամշակման դարավոր պատմությանը, ինչպես նաեւ հանդիսավոր նիստին ներկայացվեց  ԶՊՄԿ-ի պատմությունը՝  եռաչափ գրաֆիկական պատկերներով։

ՄԵնք մեր խոսքի տերն ենք և կանենք այն ինչ խոստացել ենք․ ԿարապետյանՃիշտ դիվանագիտությունը կտանի կայուն խաղաղության․ Սամվել ԿարապետյանԵթե այսպես շարունակվի, հուլիսի 1-ից շատ նպաստառուներ կզրկվեն իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանՁեր քվեն վստահեք Լուսավոր Հայաստան կուսակցությանը. ընտրեք 19 քվեաթերթիկը. Էդմոն ՄարուքյանԲոլոր պետական աշխատողները կազմակերպված գնում են հանրահավաքի․ Մենուա ՍողոմոնյանԱսում է՝ ծայրահեղ աղքատության էջը փակված է. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանը արդարություն և համերաշխություն է հաստատում օգնելով անապահով ընտանիքներին, մասնավորապես սուբսիդավորելով նրանց էլեկտրաէներգիայի և ջրի ծախսերը. Արմեն ՄանվելյանՊարտվել եք, թողեք, գնացեք. Ս. Կարապետյան Այսօր նշվում է Բնապահպանների օրը. ԶՊՄԿԻշխանության վախը խորանում է. հասկանում են՝ պարտության գինը բարձր է լինելու․ Ցոլակ ԱկոպյանՄենք լիցքաթափելու ենք Երևանը. Ս. Կարապետյան Մարդկանց փորձում են համոզել, որ իրենցից ոչինչ կախված չէ․ Արմեն ՄանվելյանՎախեցնող սցենար Նիկոլի համար՝ մոլդովական սցենարի կիրառումը հեղափոխության կհանգեցնի. Էդմոն ՄարուքյանԳնա՛ ընտրության, որ չկարողանան շարունակել խաբել, քո ձայնից է կախված՝ ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու հունիսի 8-ին. Նաիրի Սարգսյան Մենք պարտավոր ենք միասին լուծել մեր ժողովրդի համախմբման հարցը. Սամվել Կարապետյան Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. Ուժեղ Հայաստան Հայաստանում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանատան աշխատակիցները 1995 թվականից ի վեր կանոնավոր կապի մեջ էին Նիկոլ Փաշինյանի հետԱյս իշխանությունը մեր պետության համար դարձել է թշնամական իշխանություն. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի հանդիպումը եզդիական համայնքի հետՆիկոլը 1995թ֊ից ԱՄՆ գործակալ է.մի ընտրեք դավաճանին, փրկենք մեր երկիրը միասին. Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հայտնվելը խառնեց իշխանության բոլոր հաշվարկները․ Ավետիք ՉալաբյանԱհազանգեր ընտրություններից առաջ․ քաղաքացիները հայտնաբերում են իրենց հասցեներում գրանցված անհայտ անձանց 0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս ՀՀ Անկախ Գլխավոր Դատախազ ունենայինք, այս հարցն արագ կլուծվեր. Աննա ԿոստանյանՓաշինյանը պարտվեց բանավեճի ընթացքում, կպարտվի նաև ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան» դաշինքՈր քեզ ամեն տեղ խորոված ու խաշու (խաշլամա) են հյուրասիրում, չի նշանակում, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացված է. Մենուա ՍողոմոնյանՀունիսի 7-ին՝ ոչ Նիկոլին. կանխենք Հայաստանի վերածումը թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու․ Աննա ԿոստանյանԵրեկ մենք տեսանք, և ամբողջ Հայաստանը տեսավ, թե որքան անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը պետության համար դարձել է թշնամի․ ունենալու ենք մեծ հաղթանակ․ Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի հատուկ ուղերձը պետական աշխատողներինՆիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա. Մարիաննա ՂահրամանյանՓոփոխությունը գալիս է. Ուժեղ Հայաստան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» –ի քարոզարշավը՝ Ազգային ժողովի մոտՁևավորվում է ՀՀ ՋՈՒ անձնակազմի պաշտպանության և կիրառման նոր մշակույթ. Փաշինյանը՝ ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկայի մասին Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական. Գագիկ ԾառուկյանՍիրիահայ օպերային երգչուհի, «ՀայաՔվեի» վարչության անդամ Ռոզեթ Օստակարայանի կոչը հայրենադարձներինՌուսաստանը սպասում է «3+3» հանդիպմանը Բաքվում կամ Երևանում Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրն անվճար կդարձնի. Ղահրամանյան Թող բոլորիս ձայնը հնչի հանուն վստահության, առաջընթացի և ավելի լավ ապագայի. ՀայաՔվե Ադրբեջանցիներ տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել, զnhեր կան Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ Խաղի կանոնները սահմանել են խաղը խաղալուց հետո. Էդմոն ՄարուքյանՀարցումների շուրջ աղմուկը․ ինչո՞ւ է փոխվում իշխանության քարոզչական մարտավարությունը Մեր հայրենակիցները ինն ամիս սովի մեջ են եղել, որովհետև դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Նարեկ Կարապետյան Արմայիս Կամալովը պարգեւատրվել է Սուրբ Առաքելոց շքանշանով Այս իշխանությունը Ադրբեջանին տվել է ամեն ինչ, հաջորդը լինելու է Հայաստան ադրբեջանցիներ տեղափոխելը. Նարեկ Կարապետյան Ուժեղ Հայաստանում աղքատ ընտանիքների համար էլեկտրականությունը և ջուրը անվճար է լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի՝ դեպի ԵՄ ձգտմամբ պայմանավորված կոլիզիային պետք է մոտենալ աշխատանքային կարգով. Օվերչուկ Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում
Ամենադիտված