Հալեպի Նոր Գեղի շրջանը կրկին հրթիռակոծվել է ահաբեկիչների կողմից
HeaderՓետրվարի 5-ին և 6-ին ահաբեկչական խմբավորումներից կողմից կրկին հրթիռակոծվել է Հալեպը, հատկապես Նոր Գեղի շրջանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գանձասար» պարբերականը, ավերվել են բնակարաններ և արձանագրվել նյութական մեծ վնաս: Վնասվել են թաղամասի էլեկտրամատակարարման ենթակառուցվածքները, ին չի հետևանքով բնակչությունը զրկվել է ելկտրականությունից:
Բնակչությունը սեփական նախաձեռնությամբ է սկսել էլեկտրաէներգետիկ համակարգի վերանորոգման աշխատանքները, ինչի արդյունքում խնդիրը լուծվել է: