Այդ շրջանները նույնիսկ մայրաքաղաքի հետ կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա ընդամենը ժամեր կամ օրեր անց․ Գուրգեն Ներսիսյան
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ասկերանի եւ Մարտակերտի շատ բնակիչներ չեն կարողացել ներկայանալ ու միանալ համաժողովրդական շարժմանը, բայց մեր քույրերն ու եղբայրները այսօր եւ Մարտակերտում, եւ Մարտունիում կյանքի ճանապարհը բացելու հրապարակային պահանջներ ներկայացրել են այդ քաղաքներում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին, նրանց հրամանատարությանը: Այս մասին այսօր Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կայացած բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Այսօր ընդհանուր Արցախը չի շրջափակման մեջ, հիմա Արցախը բաժանված է շրջափակված 4 կտորների՝ Մարտակերտի շրջան, Ասկերանի շրջան, Մարտունու շրջան եւ Ստեփանակերտի եւ Շուշիի շրջան: Այն խնդիրները, որ այսօր կան, այդ շրջանները նույնիսկ մայրաքաղաքի հետ կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա ընդամենը ժամեր կամ օրեր անց»,-ասաց նա: