«Մոսկվա Օփեն»-ում Լիլիթ Գալոյան զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը
ՍպորտՄոսկվայում ընթացող «Մոսկվա Օփեն» խոշոր միջազգային շախմատային փառատոնի «Բ» մրցաշարային խմբում հանդես եկող Լիլիթ Գալոյանը 7-րդ տուրում պարտվել է Հունգարիայի ներկայացուցչին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ շախմատիստուհին վաստակած 5,5 միավոր 2-րդ հորիզոնականից տեղափոխվել 3-րդ հորիզոնական: Նա միցաշարի առաջատար՝ Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Բոդնարուկից հետ է մնում 0,5 միավորով:
Միայն կանանց համար անցկացվող «Բ» խմբում հանդես եկող մյուս հայ շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը 7-րդ տուրում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող մրցակցին եւ վաստակած 4,5 միավորով 53-րդ հորիզոնականից տեղափոխվել է 35-րդ հորիզոնական:
Այս խմբում մրցաշարին մասնակցում է 72 շախմատիստուհի:
Տղամարդկաց համար անցկացվող գլխավոր «Ա» մրցաշարում հանդես են գալիս նաեւ 7 հայ շախմատիստներ, որոնցից Սարգիս Սարգսյանը 4,5 միավորով 33-րդ հորիզոնականում է, Դավիթ Պետրոսյանը 57-րդն է, Շանթ Սարգսյանը՝ 74-րդը, Սարգիս Մկրտչյանը 87-րդը: Հարություն Գեւորգյանը եւ Աշոտ Պետրոսյանը, համապատասխանաբար, 88 եւ 116-րդն են: Այս խմբում առաջատարը 6,5 միավորով Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Տիմոֆեեւն է: